Ելից գրքի մեկնություն 30։36

Ա. Լոպուխին

Եվ դրանցից մի քիչ կմանրացնես ու կդնես վկայության խորանում՝ վկայության առաջ, ուր Ես կերևամ քեզ: Այն ձեզ համար թող սրբազնագույն լինի: (Սինոդական թարգ․)[36]
   
   «Դրանցից մի քիչ կմանրացնես» հրահանգը մատնանշում է ոչ թե խնկի պատրաստման ձևը, այլ այն տեսքը, որով պատրաստված խունկը պետք է կիրառվի վկայության խորանում: Վերցնելով պատրաստված խնկի մի մասը՝ այն պետք է մանր-մանր աղալ և այդ կերպ օգտագործել: 40-րդ գլխից (Ելք 40:5) հստակ երևում է, որ խունկը պետք է դրվեր սրբությունների սրբության մեջ՝ վարագույրից այն կողմ գտնվող սրբարանում՝ ուխտի տապանակի դեմ դիմաց դրված զոհասեղանի վրա:
--------------------------------
[36](Էջմիածին թարգ․) Դրանք մանր կ՚աղաս եւ կը դնես վկայութեան դիմաց՝ վկայութեան խորանի մէջ, ուր պիտի երեւամ քեզ: Ձեր պատրաստած այդ խունկը ձեզ համար սրբութիւնների սրբութիւն թող լինի:
(Արարատ թարգ․) Եվ դրանցից մի քիչ կմանրացնես ու կդնես վկայության խորանում՝ վկայության առաջ, ուր Ես կերևամ քեզ: Այն ձեզ համար թող ամենասուրբ լինի:
(Գրաբար) Եւ աղայցես ի նոցանէ մանր. եւ դիցես ի նմանէ յանդիման վկայութեանցն ի խորանին վկայութեան. ուստի երեւեցայց քեզ անտի. զի ի սրբութիւն սրբութեանց եղիցի ձեզ խունկն այն զոր առնիցէք: