Ելից գրքի մեկնություն 32։25

Ա. Լոպուխին

Մովսեսը տեսավ, որ այս ժողովուրդը անզուսպ է, քանի որ Ահարոնը նրանց անզուսպ էր դարձրել՝ իրենց թշնամիների մեջ խայտառակ լինելու չափ: (Սինոդական թարգ․)[25]
   
   Մովսեսն էական նշանակություն չի տալիս եղբոր բացատրություններին: Ըստ նրա տեսակետի՝ Ահարոնն այնպիսի թուլություն էր ցուցաբերել, որը ոչ մի պարագայում չպետք է թույլ տար և որը ժողովրդին խայտառակել է օտարների առաջ:
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Մովսէսը տեսաւ, որ ժողովուրդը պատուիրանազանց է եղել, որովհետեւ Ահարոնը նրանց յանցագործութեան էր մղել ի չարախնդութիւն իրենց թշնամիների:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսը տեսավ, որ ժողովուրդն անսանձ է դարձել, (որովհետև Ահարոնը նրանց անզուսպ էր դարձրել՝ իրենց թշնամիների մեջ խայտառակ լինելու չափ):
(Գրաբար) Եւ ետես Մովսէս եթէ յանցեաւ ժողովուրդն. քանզի յանցոյց զնոսա Ահարոն յոտնահարութիւն թշնամեաց իւրեանց: