Ա. Լոպուխին
Հիսուն օղակներ դրեց վարագույրների մի շարքի կցման եզրին, մյուս կցվածքի վրա եղած վարագույրի ծայրին՝ ևս հիսուն օղակներ այնպես, որ օղակներն իրար միանան: Այդ օղակները դեմ-դիմաց էին: Եվ պատրաստեց հիսուն ոսկե ճարմանդներ ու վարագույրները ճարմանդներով իրար միացրեց, և խորանը մեկ ամբողջություն դարձավ: (Սինոդական թարգ․)[13]
Տե՜ս Ելից գրքի մեկնություն գլուխ 36:6
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Յիսուն ճարմանդ դրեց մի շերտի եւ յիսուն ճարմանդ էլ դրեց երկրորդ կցուածքի շերտի կողմից, որպէսզի ճարմանդներից իւրաքանչիւրը միանայ միւսին: Պատրաստեց ոսկէ յիսուն օղակներ եւ դրանցով շերտերը միացրեց միմեանց: Ստացուեց մի խորան:
(Արարատ թարգ․36։12-13) Մեկ վարագույրի վրա պատրաստեց հիսուն օղակներ, իսկ մյուս կցվածքի վրա եղած վարագույրի ծայրին՝ ևս հիսուն օղակեր: Այդ օղակները դեմ-դիմաց էին: Եվ պատրաստեց հիսուն ոսկե ճարմանդներ ու վարագույրները ճարմանդներով իրար միացրեց: Եվ վրանն ամբողջական դարձավ:
(Գրաբար) Յիսուն ճարամանդ արար միոյ փեղկի. եւ յիսուն ճարամանդ արար ի կողմանէ փեղկին ըստ երկրորդի խառնուածոյն, առ ի խառնելոյ իւրաքանչիւր ճարամանդացն ընդ միմեանս: Եւ արար աւղս ոսկիս յիսուն. եւ խառնեաց զփեղկսն ընդ միմեանս աւղիւքն. եւ եղեւ խորան մի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: