Ելից գրքի մեկնություն 38։1

Ա. Լոպուխին

1-7․ Եվ ողջակեզի զոհասեղանը պատրաստեց սատիմի փայտից: Դրա երկարությունը հինգ կանգուն էր, լայնությունը՝ հինգ կանգուն՝ քառակուսի, և բարձրությունը՝ երեք կանգուն: [1] Եղջյուրներ պատրաստեց նրա չորս անկյունների համար այնպես, որ եղջյուրները դուրս էին գալիս նրանից, և դրանք պատեց պղնձով: Եվ պատրաստեց զոհասեղանի բոլոր պարագաները՝ թաղարները, թիերը, կոնքերը, մսահանները և կրակարանները: Այդ ամբողջը պատրաստեց պղնձից: Եվ զոհասեղանի համար պատրաստեց պղնձե ցանցակերպ կասկարա, որը շրջանակի ներքևից հասնում էր մինչև զոհասեղանի մեջտեղը: Եվ այդ պղնձե կասկարայի չորս անկյուններին չորս օղակներ ձուլեց՝ դրանց միջով ձողեր անցկացնելու համար: Եվ ձողերը սատիմի փայտից պատրաստեց ու դրանք պատեց պղնձով: Եվ ձողերն անցկացրեց զոհասեղանի կողքերին գտնվող օղակների միջով, որպեսզի դրանց միջոցով կարողանան զոհասեղանը բարձրացնել։ Այն պատրաստեց տախտակներից՝ մեջը դատարկ: (Սինոդական թարգ․)
   
   Ողջակեզների զոհասեղանի կառուցվածքը:
   Տե՜ս Ելից գրքի մեկնություն գլուխ 27:1-8
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Զոհասեղանը պղնձապատեց այն բուրվառների պղնձով, որոնք Կորխի ժողովրդի հետ ապստամբած մարդկանց ձեռքին էին: Կարծր փայտից պատրաստեց այն: Զոհասեղանը քառակուսի էր. հինգ կանգուն էր դրա երկարութիւնը, հինգ կանգուն՝ լայնութիւնը, իսկ երեք կանգուն՝ բարձրութիւնը:
(Արարատ թարգ․) Եվ ողջակեզի զոհասեղանը պատրաստեց սատիմի փայտից: Դրա երկարությունը հինգ կանգուն էր, լայնությունը՝ հինգ կանգուն՝ քառակուսի, և բարձրությունը՝ երեք կանգուն:
(Գրաբար) Եւ արար զսեղանն պղնձապատ ի բուրուառացն պղնձեաց` որ էին ի ձեռս արանցն ապստամբաց հանդերձ ժողովրդեամբն Կորխայ, յանփուտ փայտից. ի հինգ կանգնոյ զերկայնութիւն նորա, եւ ի հինգ կանգնոյ զլայնութիւն նորա. չորեքկուսի. եւ յերից կանգնոց բարձրութիւն նորա: