Ելից գրքի մեկնություն 39։1

Ա. Լոպուխին

 1-7. Կապույտից, ծիրանագույնից և մուգ կարմիրից պատրաստեցին պաշտամունքի հանդերձներ՝ սրբարանում ծառայություն անելու համար: Սուրբ զգեստներ պատրաստեցին նաև Ահարոնի համար, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին: [1] Եվ եփուդը պատրաստեց ոսկե, կապույտ, ծիրանագույն և մուգ կարմիր կտավներից և նրբահյուս բեհեզից։ Ոսկե թիթեղները թել-թել կտրում էին, որպեսզի դրանք հմտորեն միահյուսեին կապույտ, ծիրանագույն, մուգ կարմիր կտավների և նրբահյուս բեհեզի հետ: Նրա վրա ագուցվող ուսակալներ պատրաստեցին, որոնք կոճկվում էին երկու ծայրերից: Եվ եփուդի վրայի գոտին հենց իրենից էր՝ նույն գործվածքից՝ ոսկե, կապույտ, ծիրանագույն, մուգ կարմիր կտավներից և նրբահյուս բեհեզից, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին: Եվ մշակեցին եղնգաքարեր՝ դրանք ընդելուզելով ոսկե խորշերի մեջ ու դրանց վրա դրոշմահարի արհեստով փորագրեցին Իսրայելի որդիների անունները: Եվ նա դրանք ամրացրեց եփուդի ուսերին՝ Իսրայելի որդիների հիշատակի համար, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին: (Սինոդական թարգ․)
   
   Եփուդի պատրաստումը:

   Տե՜ս Ելից գրքի մեկնություն գլուխ 28:5-12
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Պատրաստեց ծիսական զգեստներ, որպէսզի սրբարանում դրանցով պաշտամունք կատարեն: Պատրաստեց նաեւ սրբարանում Ահարոն քահանայի հագնելիք զգեստներն այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:
(Արարատ թարգ․) Եվ կապույտից, ծիրանագույնից և մուգ կարմիրից պատրաստեցին պաշտամունքի հանդերձներ՝ սրբարանում ծառայություն անելու համար: Եվ Ահարոնի համար սուրբ զգեստներ պատրաստեցին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին:
(Գրաբար) Եւ արար պատմուճանս պաշտամանն, պաշտել նոքաւք ի սրբութեանն: Եւ արար պատմուճան սրբութեանցն որ իցեն Ահարոնի քահանայի. որպէս հրամայեաց Տէր Մովսիսի: