Ա․ Լոպուխին
«Արդյոք գողերը չէի՞ն գալիս քեզ մոտ, չէի՞ն գալիս գիշերային թալանչիները, որ ու այդքան թալանված ես: Սակայն նրանք գողանալու էին այնքան, որքան որ նրանց հարկավոր է: Եթե քեզ մոտ խաղողի գողերը ներս մտնեին, մի՞ թե նրանք ընդամենը մի քանի ողկույզ չէին թողնի»: (Սինոդական թարգ․) [5]
5−6−րդ համարներում առկա հարցադրումների և համեմատությունների միջոցով մարգարեն նկարագրում է Եդոմին սպասվող ամայության ծայրահեղ աստիճանը: 2−րդ համարի նմանությամբ, այստեղ էլ է սպասվող ավերածության մասին խոսվում որպես արդեն կատարված փաստի, քանզի հաշվի է առնվում դրա աներկբայությունը: «Որ դու այդքան թալանված ես». եբրայերեն «ech nidmethah» արտահայտությունը Յոթանասնիցը «pou an aperrifhj» ձևով (սլավոներեն` «թալանված էիր լինելու») է թարգմանել, քանի որ «damach» (Ովս. 4:6, 10:7, 15, Ես. 6:6) բայի փոխարեն ընթերցել է «ramah» (տապալել)»: Ասորերեն թարգմանությունն ու Վուլգաթան «nidmethah» արտահայտությունը ծագեցնում են «dum» (լռել) արմատից, որտեղից էլ գալիս է Վուլգաթայի «quomodo con ticuisses» (ինչպես դու լռեցիր) տարբերակը: Եբրայերեն «ech nidmethah» արտահայտությունը որպես «ինչպես ես դու թալանված» թարգմանելը և որպես խոսքի ընթացքն ընդհատող բացականչություն ընկալելն ավելի ճիշտ կլինի: Գոոնակերն այն փաստին է ուշադրություն դարձնում, որ այս բացականչությունը (ինչպես ես դու թալանված) կարծես թե չի համապատասխանում 5−րդ համարի հարցադրումների համատեքստին, քանի որ այստեղ առկա հարցադրումները հենց այն միտքն են ցանկանում արտահայտել, որ Եդոմն այսքան ավերված չէր լինի, եթե միայն ավազակներն ու թալանչիները նրա մոտ գային: Այդ իսկ պատճառով Գոոնակերը կարծում է, որ «ինչպես ես դու թալանված» բացականչությունը պատահաբար է 6−ից 5−րդ համար տեղափոխվել: Վինկլերը կարծում է, որ անհրաժեշտ է «ech nidmethah» արտահայտությունը տեղափոխել 4−րդ համար, իսկ Մարտին դրանք ամբողջությամբ դուրս է թողնում: Սակայն հաշվի առնելով խոսքի մտքի զարգացման մեջ շեղումներ թույլ տվող լիրիկական բնույթը՝ Գոոնակերի ու Վինկլերի առաջարկներն ընդունելու և, առավել ևս, խնդրո առարկա բառերը տեքստից դուրս թողնելու կարիք առանձնապես չի լինում: «Խաղողի կողոպտիչները», հավանաբար, խաղող գողացողներն էին:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Եթէ գողերն ու գիշերային աւազակները մտնէին քեզ մօտ, որտեղ էլ որ թաքնուէիր, իրենց բաւարարելու չափ բան չէի՞ն գողանայ: Եթէ քաղողները մտնէին քո մէջ, արդեօ՞ք վերջին ողկոյզն անգամ չէին քաղի:
(Արարատ թարգ․) - Եթե քեզ մոտ գողեր գային կամ գիշերային ավազակներ (ինչպե՜ս բնաջնջվեցիր), մի՞թե չէին գողանալու, որքան որ իրենց բավական է. եթե քեզ մոտ քաղողներ գային, մի՞թե ողկույզներ չէին թողնելու։
(Գրաբար) Եթէ գողոց մտեալ էր առ քեզ՝ կամ աւազակաց գիշերոյ՝ ուր և էր՝ ղօղէիր. և ո՛չ արդեւք գողանային բաւական իւրեանց. և եթէ կթօղք մտեալ էին ի քեզ, և ո՞չ եթէ ճիռ մի ո՛չ թողուին։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: