Աբդիուի մարգարեության մեկնություն 1:15

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

Քանզի ինչպես որ դուք խմեցիք Իմ սուրբ լեռան վրա, այնպես էլ բոլոր ազգերը միշտ պիտի խմեն. պիտի խմեն, պիտի կուլ տան և լինեն այնպես, ասես թե չեն եղել: (Սինոդական թարգ․) [15]
   
    Մարգարեն հայտարարում է «Տիրոջ օրվա», այսինքն՝ դատաստանի օրվա, գալստյան մասին, երբ Եդոմը բոլոր ազգերի հետ միասին Աստծու ժողովրդի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի համար արժանի փոխհատուցում պիտի ստանա (տե՛ս Թվ. 24:12−24, Ա Թագ. 2:10, Բ Թագ. 23:5−7): Մարգարեն այդ օրը «մոտ» է անվանում, որովհետև սպասում է Եդոմի մոտալուտ պատժին, իսկ Աստծուն հակառակ ցանկացած ուժի կործանումը մի մասն է Աստծու այն ահեղ դատաստանի, որ լինելու է վերջին ժամանակներում: Իսկ «Քո հատուցումը (gemulcha)» նշանակում է քո գործերի, քո չարագործությունների արժանի հատուցումը»:

--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) «Արդարեւ, մօտ է Տիրոջ օրը բոլոր ազգերի վրայ: Ինչպէս որ դու արեցիր, այդպէս էլ քե՛զ կը պատահի, եւ քո հատուցումը կ՚իջնի քո գլխին.
(Արարատ թարգ․) Որովհետև բոլոր ազգերի վրա մոտիկ է Տիրոջ օրը։ Քեզ հետ պիտի վարվեն, ինչպես որ դու վարվեցիր. քո հատուցումը քո գլխին պիտի վերադառնա։
(Գրաբար) զի մերձ է օր Տեառն ի վերայ ամենայն ազգաց։ Զոր օրինակ արարեր դու՝ եղիցի՛ քեզ. և հատուցումն քո հատուսցի ի գլուխ քո։