Ա. Լոպուխին
1–6. «Հովակիմի` Հուդայի թագավոր Հովսիայի որդու թագավորության սկզբում այս խոսքը հասավ Տիրոջ կողմից»: [1] «Այսպես է ասում Տերը. «Կանգնի՛ր Տիրոջ տան գավթում և Հուդայի բոլոր քաղաքներին, որոնք երկրպագելու համար գալիս են Տիրոջ տունը, ասա՛ այն բոլոր խոսքերը, որ քեզ հրամայել եմ նրանց ասելու. ոչ մի խոսք չկրճատես»»։ «Գուցե նրանք լսեն, և ամեն մեկը դարձի գա իր չար ճանապարհից, և այդ ժամանակ Ես կհրաժարվեմ այն չարիքից, որ մտածում եմ անելու նրանց իրենց չար արարքների պատճառով»։ «Եվ ասա՛ նրանց. «Այսպես է ասում Տերը. «Եթե դուք ինձ չհնազանդվեք` ընթանալու Իմ օրենքով, որը Ես տվել եմ ձեզ»»: «Լսելու Իմ ծառաների՝ մարգարեների խոսքերը, որոնց Ես ուղարկում եմ ձեզ մոտ, ուղարկում եմ վաղ առավոտից, և որոնց դուք չեք լսում»: «Այդ ժամանակ այս տան հետ պիտի անեմ նույնը, ինչ Սելովի հետ, և այս քաղաքը նզովքի առարկա պիտի դարձնեմ երկրի բոլոր ժողովուրդների համար»։ (Սինոդական թարգմ.)
Երեմիայի տաճարի ճառի ամփոփ նկարագիրը
Այստեղ համառոտ կերպով շարադրվում է 7–րդ գլխի 3–15 համարներն ընդգրկող Երեմիայի կողմից արտասանված ճառը, որն էլ ասվել է Երուսաղեմի տաճարի բակում Հովակիմի թագավորության սկզբնական շրջանում: Այս ճառով հռչակվում է, որ Երուսաղեմն էլ է ունենալու այն նույն ճակատագիրը, որն ունեցել է Սելոմը: Երուսաղեմն այս ճակատագրից կարող էր խուսափել միայն այն դեպքում, եթե անկեղծորեն դիմեր Եհովային:
-----------------------------
[1](Էջմիածին թարգմ.) Այս է Տիրոջ խօսքը՝ ասուած Յուդայի երկրի արքայ Յոսիայի որդի Յովակիմի թագաւորութեան սկզբում.
(Արարատ թարգմ.) Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի թագավորության սկզբում Տիրոջ կողմից այս խոսքը հասավ՝ ասելով.
(Գրաբար) Ի սկզբան թագաւորութեան Յովակիմայ որդւոյ Յովսիայ արքայի Յուդայ. եղեւ բանս այս ի Տեառնէ՝ եւ ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: