Ա. Լոպուխին
«Մորաստացի Միքիան մարգարեացավ Եզեկիայի` Հուդայի թագավորի օրերին, և ասաց Հուդայի ամբողջ ժողովրդին. «Այսպես է ասում Զորությունների Տերը. «Սիոնը պիտի հերկվի իբրև արտ, և Երուսաղեմը պիտի վերածվի ավերակների կույտի, և այս տան (տաճարի) լեռը՝ անտառապատ բլրի»»։ (Սինոդական թարգմ.) [18]
Երուսաղեմի ավերման մասին խոսվում է Միքիայի մարգարեության III գլխում (համար 12):
-----------------------------
[18](Էջմիածին թարգմ.) «Յուդայի երկրի արքայ Եզեկիայի ժամանակ Միքիէ Մորստացին մարգարէացել է եւ ասել Յուդայի երկրի ամբողջ ժողովրդին. «Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Սիոնն, ինչպէս ագարակ, արօրով պիտի հերկուի, Երուսաղէմը պիտի վերածուի այգեպանների հիւղակների, իսկ այդ Տան լեռը՝ մայրու անտառի»:
(Արարատ թարգմ.) «Հուդայի Եզեկիա թագավորի օրերին մորաստացի Միքիան մարգարեանում էր և Հուդայի ամբողջ ժողովրդին ասաց. Այսպես է ասում Զորությունների Տերը. "Սիոնը պիտի հերկվի իբրև արտ, և Երուսաղեմն ավերակների կույտեր պիտի լինի, և տաճարի բարձունքը՝ բարձրադիր մացառուտ"։
(Գրաբար) Միքիէ Մորստացի մարգարէանայր յաւուրս Եզեկիայ արքայի Յուդայ. խաւսեցաւ ընդ ամենայն ժողովրդեանն Յուդայ՝ եւ ասէ. Այսպէս ասէ Տէր զաւրութեանց. Սիովն իբրեւ զագարակ արաւրադիր լիցի, եւ Երուսաղէմ՝ իբրեւ զհիղս մրգապահաց, եւ լեառն տանդ՝ եղիցի իբրեւ զանտառ մայրւոյ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: