Երեմիայի մարգարեության մեկնություն 26:22

Ա. Լոպուխին

«Բայց Հովակիմ թագավորը մարդիկ ուղարկեց Եգիպտոս. Եղնաթանին` Աքոբորի որդուն, և նրա հետ մի քանի մարդու»։(Սինոդական թարգմ.) [22]
   

   Հովակիմը բարիդրացիական հարաբերությունների մեջ էր Եգիպտոսի հետ, ուստի փարավոնը նրան հանձնեց Եգիպտոս փախած Ուրիային: Աքբորի որդի Ելամաթը, հավանաբար, Հովակիմի փեսան էր (Դ Թագ. 24:8):
-----------------------------

[22](Էջմիածին թարգմ.) Իսկ Յովակիմ արքան մարդիկ ուղարկեց Եգիպտոս. նա Աքոբորի որդի Եղնաթանին մի քանի մարդկանց հետ ուղարկեց Եգիպտոս:
(Արարատ թարգմ.) Եվ Հովակիմ թագավորը մարդիկ ուղարկեց Եգիպտոս. Աքոբորի որդի Եղնաթանին և նրա հետ մի քանի մարդու ուղարկեց Եգիպտոս։
(Գրաբար) եւ առաքեաց արքայ Յովակիմ արս յԵգիպտոս. զԵղնաթան որդի Աքովբերայ եւ արս ընդ նմա յԵգիպտոս։