Սուրբ Հովհան Ոսկեբերան
Այն ժամանակ բաբելացիների արքայի զօրքը պաշարել էր Երուսաղէմը, իսկ Երեմիա մարգարէն կալանաւորուած էր Յուդայի երկրի թագաւորի ապարանքի բանտի սրահում, որտեղ արգելափակել էր նրան Սեդեկիա արքան՝ ասելով.
«Ինչի՞ համար, ասա՛ ինձ: Քանի որ դու ասում ես. «Այսպես է ասում Տերը. «Ահավասիկ Ես հանձնելու եմ այս քաղաքը»»: Արդյո՞ք սրանք իմ խոսքերն են։ Եթե իմն են, ուրեմն նրանցից վախենալ պետք չէ: Դուք պետք է հավատաք, որ այդ խոսքերն իմը չեն, սակայն ճշմարիտ են: Բայց դատապարտվածների համար բնական է հետևյալ խոսքերն ասելը. «Դարանակալ լինենք արդարին, որովհետև նա դժկամ է մեր հանդեպ» (Սողոմոնի Իմաստ. 2:12):
Ա. Լոպուխին
«Այն ժամանակ Բաբելոնի թագավորի զորքը պաշարում էր Երուսաղեմը, և Երեմիա մարգարեն բանտարկված էր պահակախմբի գավթում, որը Հուդայի թագավորի տան կողքին էր»: (Սինոդական թարգմ.) [2]
Սա վերաբերում է Նաբուգոդոնոսորի կողմից Երուսաղեմի երկրորդ պաշարմանը։ Պաշարումը սկսելուց հետո, հաշվի առնելով եգիպտական զորքերի առաջխաղացումը, նա ստիպված էր կարճ ժամանակով հեռանալ Երուսաղեմից: Երեմիային կալանքի տակ առնելու մասին ընթերցի՛ր նաև 37:12–21–րդ համարների մեկնաբանությունները։ «Ապարանքի բանտի սրահ»–ը ոչ թե բանտ է, այլ ավելի շուտ արքայական պահակախմբի համար նախատեսված սենյակ:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 32:1
-------------------------------------
[2](Էջմիածին թարգմ.) Այն ժամանակ բաբելացիների արքայի զօրքը պաշարել էր Երուսաղէմը, իսկ Երեմիա մարգարէն կալանաւորուած էր Յուդայի երկրի թագաւորի ապարանքի բանտի սրահում, որտեղ արգելափակել էր նրան Սեդեկիա արքան՝ ասելով.
(Արարատ թարգմ.) Այն ժամանակ Բաբելոնի թագավորի զորքը պաշարում էր Երուսաղեմը, իսկ Երեմիա մարգարեն արգելափակված էր Հուդայի թագավորի պալատի բանտում,
(Գրաբար) Եւ յայնժամ զաւր արքային բաբելացւոց պաշարեաց զԵրուսաղէմ։ եւ Երեմիա մարգարէ կայր ի կալանս ի սրահի բանտին՝ որ էր յապարանս թագաւորին Յուդայ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: