Սուրբ Եփրեմ Ասորի
9–12. եւ իմ հօրեղբօր որդի Անամայէլից գնեցի ագարակը, որն Անաթոթում է: Նրա համար կշռեցի արծաթը՝ տասնեօթը սիկղ. մուրհակ գրեցի ու կնքեցի, վկաներ դրեցի եւ արծաթը կշեռքով կշռեցի: Ապա, ըստ հրամանի ու իրաւունքի, վերցրի սեփականութեան մասին կնքուած մուրհակն ու չկնքուածը եւ սեփականութեան մասին մուրհակը իմ հօրեղբօր որդի Անամայէլի ներկայութեամբ այնտեղ գտնուողների աչքի առաջ տուեցի Մաասի որդի Ներիայի որդի Բարուքին: Բանտի սրահում նստած բոլոր հրեաների առաջ նրանք ստորագրեցին սեփականութեան մասին մուրհակը:
Երբ Սեդեկիայի կառավարման տասներորդ տարում Նաբուգոդոնոսոր արքան վերադարձավ Եգիպտոսից և իր զորքերով կրկին ճնշեց Երուսաղեմին, այդ ժամանակ Տիրոջից Երեմիային հրամայվեց մխիթարել Երուսաղեմի բնակիչներին, ովքեր վշտացել էին իրենց պատահած աղետի պատճառով և սպասում էին իրենց գերությանը, և ուրախացնել այն խոստումով, որ նրանք կվերադարձվեն իրենց երկիրը: Քանի որ նրա խոսքերին չհավատացին, Տերը հրամայեց ապագայում թաքնված մարգարեությունը հաստատել բոլորի համար տեսանելի մի գործողության կատարմամբ: Ուստի, Երեմիան իր հայրենի երկրի ավերածության մասին մարգարեանալու ժամանակ ամբողջ ժողովրդի աչքի առաջ իր հորեղբոր որդուց մի արտ գնեց, որպեսզի համոզի հրեաներին, որ նրանք նույնպես հետ կվերադարձնեն իրենց հողերն ու դաշտերը: Այդ ժամանակ իր համար արտ գնելն է այն փաստը, որով մարգարեն համոզում է հրեաներին, քանի որ գերությունից վերադառնալու մասին կասկած ունեցող որևէ մարդ նման բան չէր անի:
Ա. Լոպուխին
«Եվ ես Անամեյիլից` իմ հորեղբորորդուց, գնեցի այդ արտը, որն Անաթովթում է, և նրա համար կշռեցի յոթ սիկղ արծաթ և տասը կտոր արծաթ»։ (Սինոդական թարգմ.)[9]
Յոթ սիկղ արծաթ և տասը արծաթադրամ, այսինքն՝ տասնյոթ արծաթյա սիկղ: Արժեքը ցածր է (1909 թվականին տասնյոթ արծաթյա սիկղը հավասար էր 13 ռուբլի 50 կոպեկի), բայց Երեմիայի համար այդ ժամանակ նույնիսկ այդքան գումարն էր նշանակալի:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 32:1
---------------------
[9](Էջմիածին թարգմ.) եւ իմ հօրեղբօր որդի Անամայէլից գնեցի ագարակը, որն Անաթոթում է: Նրա համար կշռեցի արծաթը՝ տասնեօթը սիկղ.
(Արարատ թարգմ.) Եվ ես իմ հորեղբորորդի Անամայելից գնեցի այդ արտը, որ Անաթովթում է, և կշռեցի տվեցի նրան դրամը՝ տասնյոթ սիկղ արծաթ։
(Գրաբար) եւ ստացայ զագարակն յԱնամայելայ որդւոյ հաւր եղբաւր իմոյ՝ որ է յԱնաթովթ. եւ կշռեցի նմա արծաթ եւթն սիկղ եւ տասն արծաթոյ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: