Երեմիայի մարգարեության մեկնություն 34:18

Սուրբ Եփրեմ Ասորի

18–19. ձեզ պիտի ցրեմ աշխարհի բոլոր թագաւորութիւնների մէջ: Այն մարդկանց, որոնք խախտեցին իմ ուխտը եւ իմ առաջ կատարած իրենց ուխտի պատգամներին հաւատարիմ չմնացին, հորթը  երկու մասի բաժանեցին եւ անցան նրա երկու մասերի միջով, Յուդայի երկրի իշխաններին եւ Երուսաղէմի իշխաններին, ներքինիներին ու քահանաներին, նաեւ երկրի ամբողջ ժողովրդին, որոնք անցան հորթի երկու մասերի միջով,
    
    Մարգարեն մատնանշում է մի հնագույն ավանդություն այն մասին, թե ինչպես են հին ժամանակներում հաստատվել ուխտերը, ավանդություն,  որին հետևել է Աբրահամը  (Ծննդ. 15:10),  և որը նա փոխանցել է իր սերունդներին: Տիրոջ հետ ուխտի մեջ մտնելիս նրանք էլ Երուսաղեմում նույն կերպ վարվեցին. հենց այդ ժամանակ Բաբելոնի թագավորի զորքերը մոտենում էին Հուդայի քաղաքներին: Նրանք մորթեցին հորթը, այն երկու մասի բաժանեցին և անցան բաժանված մասերի միջով:
    

Ա. Լոպուխին

«Եվ Իմ ուխտը դրժողներին ու Իմ առաջ իրենց կնքած ուխտի խոսքերը չկատարողներին կնմանեցնեմ մի զվարակի, որին երկու մասի հատեցին ու անցան նրա հատված մասերի միջով»: (Սինոդական թարգմ.) [18]
    
    Հին ժամանակներում ուխտեր կնքելու մասին ընթերցի՛ր Ծննդ. 25–րդ գլխի մեկնաբանությունը։
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 34:8

-------------------

[18](Էջմիածին թարգմ.) ձեզ պիտի ցրեմ աշխարհի բոլոր թագաւորութիւնների մէջ: Այն մարդկանց, որոնք խախտեցին իմ ուխտը եւ իմ առաջ կատարած իրենց ուխտի պատգամներին հաւատարիմ չմնացին, հորթը  երկու մասի բաժանեցին եւ անցան նրա երկու մասերի միջով,
(Արարատ թարգմ.) Եվ այն մարդիկ, որոնք զանցում են իմ ուխտը և չեն կատարում իմ առաջ իրենց կնքած ուխտի խոսքերը, կլինեն ինչպես զվարակը, որին երկուսի բաժանեցին ու նրա մասերի միջով անցան.
(Գրաբար) եւ տաց զձեզ ի ցրումն ընդ ամենայն թագաւորութիւնս երկրի. եւ տաց զարսդ որ անցին զուխտիւ իմով, եւ ոչ կացին ի բանս ուխտի իմոյ զոր արարին առաջի իմ. զորթն զոր կտրեցին, եւ անցին ընդ մէջ յաւշուածոյն նորա՝ զիշխանս Յուդայ