Երեմիայի մարգարեության մեկնություն 38:15

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Իսկ Երեմիան թագաւորին ասաց. «Եթէ պատմեմ քեզ, արդեօք ինձ մահով չե՞ս մեռցնի, իսկ եթէ քեզ որեւէ խրատ տամ, ինձ չե՞ս լսի»:
   
    Ինչի՞ համար ես ցանկանում լսել: Որպեսզի սպանե՞ս ինձ: Սովորաբար այսպես էր նրա զայրույթը մարվում:  Այնուամենայնիվ, մարգարեի առաքինությունը շատ մեծ էր։ Նա ոչ միայն դժվար իրադարձություններ էր կանխատեսում, այլ նաև աղետալի վիճակից ելքն էր գտնում, քանի որ հենց դա էր կանխատեսման նպատակը: Եվ ո՞րն է վշտից և հուսահատությունից օգուտը քաղելը, ասա՛ ինձ՝  ինչպես են դա անում օտար մարդիկ (οί τῶν ἔξωθεν): Բայց այդպես չէ:
   

Ա. Լոպուխին

«Եվ Երեմիան ասաց Սեդեկիային. «Եթե բացահայտ պատմեմ քեզ, մի՞թե դու ինձ մահվան չես մատնի. և եթե քեզ խորհուրդ էլ տամ, դու ինձ չես լսելու»»։ (Սինոդական թարգմ.) [15]
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 38:14

-----------------------------

[15](Էջմիածին թարգմ.) Իսկ Երեմիան թագաւորին ասաց. «Եթէ պատմեմ քեզ, արդեօք ինձ մահով չե՞ս մեռցնի, իսկ եթէ քեզ որեւէ խրատ տամ, ինձ չե՞ս լսի»:
(Արարատ թարգմ.) Երեմիան ասաց Սեդեկիային. «Եթե պատմեմ քեզ, մի՞թե ինձ սպանել չես տալու, և եթե խորհուրդ տամ քեզ, ինձ չես լսելու»։
(Գրաբար) Եւ ասէ Երեմիա ցթագաւորն. Եթէ պատմեցից քեզ՝ ոչ ապաքէն մահու սպանանիցես զիս. եւ եթէ տաց ինչ քեզ խրատ՝ ոչ անսաս ինձ։