Ա. Լոպուխին
«Բայց նրանց մեջ գտնվեցին տասը մարդիկ, որոնք ասացին Իսմայելին. «Մի՛ սպանիր մեզ, որովհետև մենք դաշտում ցորենի ու գարու, յուղի և մեղրի գաղտնի շտեմարաններ ունենք»։ Եվ նա թողեց ու չսպանեց նրանց իրենց մյուս եղբայրների հետ»։ (Սինոդական թարգմ.) [8]
«Գաղտնի պահեստարանները» դաշտերում գտնվող ստորգետնյա նկուղներ էին, որտեղ թաքցված էին հացահատիկային պաշարները: Դրանք կարող էին Մասեփայի մոտակայքում լինել:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 41:1
-----------------------------------
[8](Էջմիածին թարգմ.) Այնտեղ տասը մարդ կար, որոնք ասացին Իսմայէլին. «Մեզ մի՛ սպանիր, որովհետեւ մենք դաշտում գանձեր ունենք՝ ցորեն ու գարի, մեղր ու իւղ»: Նա զիջեց, ընկերների միջից միայն նրանց չսպանեց:
(Արարատ թարգմ.) Եվ տասը մարդ գտնվեց նրանց մեջ, որ Իսմայելին ասացին. «Մեզ մի՛ սպանիր, մենք դաշտում ցորենի, գարու, յուղի և մեղրի գաղտնի շտեմարաններ ունենք»։ Եվ նա թողեց ու նրանց չսպանեց իրենց եղբայրների հետ։
(Գրաբար) Եւ արք տասն գտան անդ, եւ ասեն ցԻսմայէլ. Մի սպանաներ զմեզ, զի գոն մեզ գանձք ի բացի, ցորեան եւ գարի՝ մեղր եւ եւղ. եւ զանց արար եւ ոչ սպան զնոսա ի մէջ եղբարց իւրեանց։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: