Սուրբ Հովհան Ոսկեբերան
դու, որ ասացիր, թէ՝ «Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, քանզի Տէրն իմ ցաւերի վրայ տառապանք աւելացրեց, ես հեծեծանքով քուն մտայ եւ հանգստութիւն չգտայ»,
Երեմիայի կողմից քաղաքի մասին մարգարեություններն ընթերցելու ուղարկված Բարուքը, վախենալով թագավորի բարկությունից և այլոց դաժանությունից, չէր ցանկանում գնալ: Սակայն նա նաև մտածում էր այն մասին, որ մարգարեի խոսքերը խախտելու դեպքում էլ էր իրեն վտանգ սպառնում (քանի որ սա նշանակում էր հակառակվել աստվածային հրամանին), ուստի նրա վիճակը ծանր էր: Եթե գնար, ապա նրան մահ էր սպասվում, իսկ եթե չհնազանդվեր մարգարեի կամքին, ապա չէր խուսափի պատժից, քանի որ հակառակվում էր Աստծուն: «Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, քանզի Տերն իմ ցավերի վրա տառապանք ավելացրեց» արտահայտության մեջ նա ժողովրդի համար ունեցած վիշտն է հիվանդություն անվանում, իսկ աշխատանքը կոչում է հոգեկան վիշտ ու ապագայի հանդեպ հոգատարություն: «Ես հեծեծանքով քուն մտա և հանգստություն չգտա»… քանի որ այն աստիճան է ծանրաբեռնված հոգսերով և հոգատարությամբ, որ նույնիսկ ժամանակի ընթացքում նա խաղաղություն չի ունենում:
Ա. Լոպուխին
«Դու ասում ես. «Վա՜յ ինձ, որովհետև Տերը վիշտ է ավելացրել իմ ցավերի վրա. ես հոգնել եմ իմ հառաչանքներից և չեմ գտնում հանգստություն»»։ (Սինոդական թարգմ.) [3]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 45։1
-----------------------
[3](Էջմիածին թարգմ.)դու, որ ասացիր, թէ՝ «Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, քանզի Տէրն իմ ցաւերի վրայ տառապանք աւելացրեց, ես հեծեծանքով քուն մտայ եւ հանգստութիւն չգտայ»,
(Արարատ թարգմ.) Դու ասացիր. Օ՜, վա՜յ ինձ, որ Տերը վիշտ է ավելացրել իմ ցավի վրա. ես հոգնել եմ իմ հառաչելուց և հանգստություն չեմ գտնում։
(Գրաբար) որ ասացեր թէ վայ ինձ՝ վայ ինձ, զի յաւել Տէր աշխատութիւն ի վերայ ցաւուց իմոց. ննջեցի հեծութեամբք, եւ հանգիստ ոչ գտի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: