Եսայու մարգարեության մեկնություն 10։13

Ա. Լոպուխին

Նա ասում է․ «Իմ ձեռքի ուժով և իմ իմաստությամբ ես արեցի դա, որովհետև ես խելացի եմ․ և վերադասավորում եմ ժողովուրդների սահմանները, հափշտակում եմ նրանց գանձերը և հսկայի նման տապալում եմ նրանց գահակալներին։ (Սինոդական թարգ․) [13]
   
   «Վերադասավորում եմ ժողովուրդների սահմանները»՝ հաստատված հենց Իր՝ Աստծո կողմից (Բ Օր․ 33։6)․ սա ասորական թագավորի ամբարտավանության և հպարտության պարզ նշանն է, ա՛յն թագավորի, որն իրեն աշխարհի ամենաիմաստուն անձն էր համարում։

   «Հսկայի նման» (եբր․՝ «կաբբիր»), այսինքն՝ ինչպես ցուլ։ Այստեղ կարող է ակնարկ լինել հզոր ցուլերի այն արձանների վրա, որոնք զարդարում էին ասորական պալատների մուտքերը։ Ասորական զորեղ ցուլը սլանում է թշնամական երկրների դեմ և իր եղջյուրներով տապալում է թագավորական գահերը։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Արդարեւ, նա ասաց. «Իմ զօրութեամբ կը կատարեմ եւ իմ իմաստութեամբ ու խելքով կը վերացնեմ ազգերի սահմանները, կը յափշտակեմ նրանց հարստութիւնները, կը ցնցեմ շէն քաղաքները,
(Արարատ թարգ․) Որովհետև նա ասել է. «Իմ ձեռքի զորությամբ կատարեցի և իմ իմաստությամբ, որովհետև ես խելացի եմ։ Ես վերացրի ժողովուրդների սահմանները, հափշտակեցի նրանց գանձերը և հզորի նման նվաճեցի նրանց գահակալներին։
(Գրաբար) Քանզի ասաց թէ զաւրութեամբ իմով արարից, եւ իմաստութեամբ խորհրդոց իմոց բարձից զսահմանս ազգաց. եւ առից աւար զզաւրութիւն նոցա: շարժեցից զքաղաքս բնակեալս: