Եսայու մարգարեության մեկնություն 10։18

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Այն օրը լեռները, բլուրներն ու անտառները պիտի մոխրանան, կրակը հոգի ու մարմին պիտի լափի, եւ փրկուողը նման պիտի լինի բորբոքուած բոցից ազատուածի:
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 10:17
   

Ա. Լոպուխին

18-19. Եվ նրա փառահեղ անտառը և նրա այգին, հոգուց մինչև մարմին կոչնչացնի, և կլինի մահամերձ հիվանդի նման։ [18] Եվ նրա անտառի մնացյալ ծառերն այնքան քչաքանակ կլինեն, որ երեխան իսկ ի վիճակի կլինի դրանք հաշվել։ (Սինոդական թարգ․)
   
   «Անտառը» և «այգին» խորհրդանշում են ասորական զորքերին։ Այդ զորքերից այնքան քիչ զինվորներ կմնան, որ փոքրիկ երեխան, ով կարողանում է հաշվել միմիայն մինչև տասը կամ քսանը, կկարողանա հաշվել ողջ մնացած ասորական բոլոր զինվորներին։ Իհարկե, այստեղ կիրառված արտահայտությունը հիպերբոլիկ է (չափազանցված է)։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Այն օրը լեռները, բլուրներն ու անտառները պիտի մոխրանան, կրակը հոգի ու մարմին պիտի լափի, եւ փրկուողը նման պիտի լինի բորբոքուած բոցից ազատուածի:
(Արարատ թարգ․) Նա պիտի կործանի նրա անտառի և բարեբեր այգիների փառքը, նրա հոգին էլ, մարմինն էլ, և նա հիվանդ մարդու նման պիտի հյուծվի։
(Գրաբար) շիջցին լերինք եւ բլուրք եւ անտառք. եւ կերիցէ ի շնչոյ մինչչեւ ի մարմին: եւ եղիցի ապրեալն իբրեւ զայն որ ապրեալն իցէ ի բորբոքեալ բոցոյ: