Ա. Լոպուխին
Բղավի՛ր քո ձայնով, Գաղղիմի դուստր, թող քեզ լսի Լայիսը, խե՜ղճ Անաթոթ։ (Սինոդական թարգ․) [30]
Այստեղ հիշատակված երեք քաղաքներից լավ հայտնի է Անաթոթը՝ Երեմիա մարգարեի ծծնդավայրը։ Մարգարեն այդ քաղաքի մասին եբրայերեն է խոսում․ «Անիյա անաթոթ» 2։ Ակնհայտորեն այստեղ կիրառվում է մի ածական, որը համահունչ է քաղաքի անվանը։ Անաթոթը գտնվում էր Երուսաղեմից երեքից չորս ժամվա հեռավորության վրա՝ դեպի հյուսիս, և Գիբայից դեպի արևելք։
Գաղղիմը հիշատակվում է Ա Թագ 25։44-ում։
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Խրխի՛նջ բարձրացրու քո ձայնով. թող լուրը հասնի Լաիս, թող լուրը հասնի Անաթոթ.
(Արարատ թարգ․) ղաղակի՛ր քո ձայնով, ո՛վ դուստր Գաղղիմի, ակա՛նջ դիր, ո՛վ Լաիշա։ Պատասխանի՛ր, ո՛վ Անաթոթ։
(Գրաբար) Խխնջեա ձայնիւ քով. լուր լիցի ի Լաիս, լուր լիցի յԱնաթովթ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: