Եսայու մարգարեության մեկնություն 13։5

Ա. Լոպուխին

«Գալիս են հեռու երկրից, երկնքի ծայրերից, Տերը և Նրա ցասումի զենքը, որպեսզի բնաջնջեն ամբողջ աշխարհը»: (Սինոդական թարգ․) [5]
   
   «Երկնքի ծայրերից»․ Մարական թագավորությունն ու Պարսկաստանը, իսկապես, հրեաներին հայտնի ամենահեռավոր երկրներն էին։

   «Ամբողջ աշխարհը»․ որոշ մեկնիչներ այս հատվածն իսկապես ընկալում են իբրև բնակեցված ողջ աշխարհը: Սակայն ավելի ճիշտ կլինի համարել, որ մարգարեն այս խոսքերով նկատի ունի Բաբելոնական միապետությունը, որը, գտնվելով իր փառքի գագաթնակետին, կարող էր կոչվել «համաշխարհային»:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) որ գան հեռու երկրներից. երկնային հաստատութեան ծայրերից հասել է Տէրն իր սպառազէններով՝ բնաջնջելու ամբողջ աշխարհը:
(Արարատ թարգ․) որ եկել է հեռավոր մի երկրից՝ երկնքի ծայրից։ Տերը և նրա ցասման գործիքներն ավերելու են ամբողջ երկիրը։
(Գրաբար) գալ յերկրէ հեռաստանէ ի ծագաց հիմանց երկնից: Հասեալ է Տէր իւրովք սպառազինաւք սատակել զամենայն տիեզերս: