Ա. Լոպուխին
«Որպեսզի կործանեմ Ասորեստանը Իմ երկրում ու ոտնակոխ անեմ նրան Իմ լեռների վրա: Նրանց վրայից ընկնելու է նրա լուծը, ու նրա լուծը վերցվելու է նրանց ուսերից»: (Սինոդական թարգ․) [25]
Չնայած որ Ասորեստանի զորքերի՝ Երուսաղեմի պարիսպների տակ հրեշտակի կողմից կրած պարտությունից հետո, ինչի մասին, ի դեպ, խոսում է մարգարեն, Ասորեստանը կրկին որոշ ժամանակով վերակենդանանում է, այնուամենայնիվ մարգարեն բավականաչափ հիմքեր ուներ, որպեսզի այդ պարտությունը համարեր Ասորեստանի հզորության ավարտը: Եվ իրապես, հարվածը, որը Տեր Աստված հասցրել էր Ասորեստանին, արթնացնում է Ասորեստանի թշնամիների ոգին, որոնք սկզբնական շրջանում առանձին-առանձին էին նրա դեմ պայքարում, իսկ հետո, երբ երեք հզոր պետություններ՝ Եգիպտոսը, Մարաստանն ու Բաբելոնը դաշնակիցներ դարձան, ամբողջությամբ վերջ դրեցին Ասորեստանի միապետությանը (Ք. ա. 608 թ․):
Աստծո «լեռները» Հուդան է, որը չափազանց լեռնային երկիր է:
«Նրանց վրայից», այսինքն՝ Ասորեստանին հպատակ բոլոր ժողովուրդների վրայից:
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) եւ ինչպէս մտածել եմ, այնպէս էլ պիտի կատարուի. ասորեստանցիներին իմ երկրի մէջ եւ իմ լեռների վրայ պիտի կոտորեմ, թող նրանք ոտքի տակ գնան, եւ նրանց լուծն ընկնի ձեր վրայից, նրանց բռնութիւնը վերանայ ձեր պարանոցից»:
(Արարատ թարգ․) Ասորեստանցուն պիտի կոտորեմ իմ երկրում, նրան ոտնակոխ պիտի անեմ իմ լեռների վրա, և կվերանա նրա լուծը նրանց վրայից, նրա բեռը՝ նրանց ուսերից»։
(Գրաբար) այն կացցէ. սատակել զԱսորեստանեայս յերկրի իմում եւ ի վերայ լերանց իմոց: եւ եղիցին ի կոխումն. եւ բարձցի ի ձէնջ լուծ նոցա, եւ գոռոզութիւն նոցա ի պարանոցէ ձերմէ վերասցի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: