Ա. Լոպուխին
5-6․ «Եվ ծովի ջրերը սպառվելու են, իսկ գետը չորանալու և ցամաքելու է»։ «Եվ գետերն աղքատանալու են, Եգիպտոսի ջրանցքները ծանծաղելու և ցամաքելու են, եղեգն ու բամբուկը թառամելու են»: (Սինոդական թարգ․) [5]
«Ծովը»․ տե՛ս 18:2:
«Գետը»։ Եթե Նեղոսն իր ամենալայն հատվածում ծով էր անվանվում (եբր.՝ «յոմ»), ապա իր հիմնական լայնության պատճառով էլ կոչվում էր գետ կամ վտակ (եբր.՝ «նահար»):
«Գետերը» (եբր.՝ «նահարոտ»), այսինքն՝ Նեղոսի վտակներն ու առուները:
«Ջրանցքներ» (եբր.՝ «յեորիմ», «յեհոր»՝ «հոսք» բառից, որտեղից էլ և «Նեղոս» անվանումը) բառը կարող է մատնացույց անել և՛ մեծ ջրանցնքները, և՛ ջրահեռացման առուները:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Եգիպտացիները ծովափնեայ ջրակոյտերից են խմելու, որովհետեւ գետը նուազելու է եւ ցամաքելու:
(Արարատ թարգ․) Ջրերը պիտի քաշվեն ծովից, և գետը պիտի չորանա ու ցամաքի։
(Գրաբար)Այսպէս ասէ Տէր Սաբաւովթ: եւ արբցեն եգիպտացիքն զջրշեղջսն ծովափնեայս. քանզի գետն նուաղեսցէ, եւ ցամաքեսցի
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: