Եսայու մարգարեության մեկնություն 20։5

Ա. Լոպուխին

5-6․ «Այն ժամանակ սարսափելու և ամաչելու են Եթովպիայի համար, որի վրա հույս էին դրել, ու Եգիպտոսի համար, որով հպարտանում էին»: [5] «Ու այդ օրն այդ երկրի բնակիչները պետք է ասեն. «Ահա թե ինչպիսին են նրանք, որոնց վրա մենք հույս էինք դրել ու որոնց մոտ էինք գնում՝ օգնություն խնդրելու, որպեսզի փրկվեինք Ասորեստանի թագավորից, բայց ինչպե՞ս մենք պետք է փրկվեինք»: (Սինոդական թարգ․)
   
   Ակնհայտ է, որ Տիրգակա թագավորի հաղթանակները Պաղեստինի թագավորներից շատերին ստիպում էին երազել Եգիպտոսի հետ դաշինք կնքելու մասին, սակայն պարտությունները, որոնք փարավոնները կրելու են ասորեստանցիների կողմից, այդ բոլոր պետություններին ստիպելու են փոխել իրենց կարծիքը Եգիպտոսի մասին:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Եւ պարտութեան մատնուած եգիպտացիները պիտի ամաչեն եթովպացիների պատճառով, որոնց վրայ յոյս էին դրել, եւ որոնք նրանց համար զօրութիւն էին»:
(Արարատ թարգ․) Եվ պիտի զարհուրեն ու ամաչեն Եթովպիայից՝ իրենց հույսից, և Եգիպտոսից՝ իրենց պարծանքից»։
(Գրաբար)ԵւԵւ ամաչեսցեն ի պարտութիւն մատնեալ եգիպտացիքն ի վերայ եթւովպացւոցն, յորս յուսացեալ էին եգիպտացիքն, որք էին նոցա փառք: