Ա. Լոպուխին
12-14․ Եվ Տերը՝ Զորությունների Տերը, այդ օրը ձեզ կանչում է արտասվելու և ողբալու, մազերը խուզելու և քուրձ հագնելու։ [12] Սակայն, ահավասիկ, ցնծություն և ուրախություն է։ Սպանում են արջառներին և մորթում ոչխարներին, միս են ուտում և գինի խմում․ «Ուտենք և խմենք, որովհետև վաղը մահանալու ենք»։ Եվ Զորությունների Տերն իմ ականջներին հայտնեց․ «Ձեզ չի ներվելու այս անօրենությունը, մինչև որ չմեռնեք»,- ասաց Տերը՝ Զորությունների Տերը։ (Սինոդական թարգ․)
«Արտասվելու․․․» - խոսվում է այն սովորությունների մասին, որոնք գործադրում էին ապաշխարողները, Ես․ 3:25։
«Ուտենք․․․» – խոսքեր, որոնք լեցուն են հուսահատությամբ և մարդկային հաջողության հանդեպ անհնարինության գիտակցությամբ, թեկուզ և մի փոքր հավատք էլ պահպանվի Տիրոջ հանդեպ։ Սակայն եթե հրեաներն ասում են այդ խոսքերը, ապա դա նշանակում է, որ նրանք վերջնականապես կորցրել են Աստծո հանդեպ հավատը (հմմտ․ Ա Կորնթ․ 15։32) և անկասկած ենթակա են Բարձրյալի ձեռքով մահապատժի արժանանալու։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Այն օրը Զօրութիւնների Տէրը կանչեց լաց ու կոծ անելու, ողբալու, մազերը պոկոտելու եւ քուրձ հագնելու:
(Արարատ թարգ․) Այն օրը Զորությունների Տեր Աստվածը ձեզ կանչեց լացելու և ողբալու, ձեր մազերը խուզելու և քուրձով գոտևորվելու։
(Գրաբար) Եւ կոչեաց Տէր Սաբաւովթ յաւուր յայնմիկ լալումն եւ կոծումն եւ աշխարումն եւ գերծումն, եւ զգածումն քրձի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: