Եսայու մարգարեության մեկնություն 24։15

Ա. Լոպուխին

15-16․ Այսպիսով արևելքում փառավորե՛ք Տիրոջը, ծովի կղզիներում՝ Տիրոջ, Իսրայելի Աստծո անունը։ [15] Երկրի ծայրից մենք լսում ենք երգը․ «Փա՜ռք Արդարին»։ Եվ ես ասացի․ «Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վա՜յ ինձ, չարագործները չարագործություն են անում, չարաբար չարագործություն են անում չարագործները»։ (Սինոդական թարգ․)
   
   «Փա՜ռք Արդարին»։ Այստեղ «արդար» անվան տակ մարգարեն, հավանաբար, ի նկատի ուներ ա՛յն արդարներին, որոնք Աստծո կողմից վսեմագույն փառավորության կարժանանան։ Իհարկե մարգարեն առաջին հերթին «արդար» էր համարում ընտրյալ իսրայելացիներին, ինչպես որ դա երևում է այն բանից, որ նա կոչ է անում փառաբանելու Իսրայելի Աստծուն։ Մեր սինոդական թարգմանությունը «Արդար» անվան տակ ակնհայտորեն ենթադրում է կա՛մ Բարձրյալին, կա՛մ էլ Քրիստոսին՝ որպես Արդար Դատավորի։

   «Եվ ես ասացի․․․»։ Փրկված արդարների պատկերը նկարագրելուց հետո մարգարեն նորից իր տխուր հայացքն ուղղում է ա՛յն մարդկանց անօրինությունների վրա, որոնք չեն ցանկանում դադարեցնել իրենց չարագործությունները։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Դրա համար էլ Տիրոջ փառքը պիտի պարուրի ծովի կղզիները, եւ Տիրոջ անունը պիտի փառաւորուի: Ո՛վ Տէր Աստուած Իսրայէլի,
(Արարատ թարգ․) «Դրա համար արևելքում փառավորե՛ք Տիրոջը, ծովեզրում Տիրոջ՝ Իսրայելի Աստծու անունը»։
(Գրաբար) Վասն այսորիկ փառք Տեառն ի կղզիս ծովու, եւ անուն Տեառն փառաւոր եղիցի: Տէր Աստուած Իսրայէլի.