Ա. Լոպուխին
Եվ որպես բանտարկյալներ նրանք միասին պետք է հավաքվեն գուբի մեջ, և պետք է խցում բանտարկվեն, ու շատ օրեր անց պիտի պատժվեն։ [22] (Սինոդական թարգ․)
«Գուբ»։ Գուբերը բանտախցեր էին, որ գտնվում էին Արևելքում, օրինակ՝ Պարսկաստանում, նաև այժմ էլ հաճախ հանդիպում են հողի մեջ փորված սովորական փոսի տեսքով, որը ծածկվում է երկաթյա կափարիչով։ Այստեղ, իհարկե, պետք է հասկանալ դժոխքը (Հայտն․, գլ․ 19 և 20)։
«Շատ օրեր անց»։ Հայտնության գրքից (20։7-10) երևում է, որ սատանան և նրա հրեշտակները որոշակի ժամանակով կազատվեն անդունդից, իսկ հետո դարձյալ կկանչվեն՝ այս անգամ արդեն վերջին, վերջնական դատաստանի համար։
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Եւ պիտի հաւաքեն նրա ժողովրդին ու դնեն կապանքների մէջ, պիտի պաշարեն ամրոցները եւ շատ սերունդներ անց պիտի պատժեն նրանց:
(Արարատ թարգ․) Նրանք բոլորը կհավաքվեն մեկտեղ, որպես բանտարկյալներ կբանտարկվեն գբում և շատ օրերից հետո կպատժվեն։
(Գրաբար) Եւ ժողովեսցեն զժողովս նորա ի կապանս, եւ պաշարեսցեն յամուրս. եւ յետ բազում ազգաց այցելութիւն
եղիցի նոցա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: