Եսայու մարգարեության մեկնություն 28։9

Ա. Լոպուխին

9-10․ Մինչդեռ ասում են. «Ո՞ւմ է նա ցանկանում գիտելիքներ սովորեցնել, և ու՞մ՝ քարոզով խրատել, կրծքի կաթից զրկվածների՞ն, մայրական ստինքներից բաժանվածների՞ն։ [9] Քանի որ ամեն բան պատվիրան առ պատվիրան է, պատվիրան առ պատվիրան, կանոն առ կանոն է, կանոն առ կանոն, այստեղ մի փոքր և այնտեղ մի փոքր»։ (Սինոդական թարգ․)
   
   Եսայու մեղադրանքներին հրեա քահանաները, դատավորներն ու մարգարեները պատասխանում են հետևյալ կերպ. «Սա ի՞նչ է, մի՞թե մենք փոքր երեխաներ ենք, որոնց պետք է սովորեցնել, թե ինչպես է անհրաժեշտ խոսել։ Նա մեզ հետ ուսուցչի պես է վերաբերվում։ Եվ չէ՞ որ միայն մայրը կարող է փոքրիկ երեխաներին միավանկ բառեր սովորեցնել՝ «կավ», «ցավ» և այլն»։ Ակնհայտ է, որ հրեաներն այստեղ ծիծաղում էին մարգարեի վրա, որը գնացել էր նրանց մոտ և ասում էր. «Կավ Եհովա», այսինքն՝ «Է»-ի պատվիրանը («Ես ձեզ եմ հայտնում»)։ «Մեզ ձանձրացրել են պատվիրանների» մասին քո այդ հայտարարությունները,- ասում էին նրանք,- դու անընդհատ մեզ ցույց ես տալիս օրենքից մեր նահանջելը» («այստեղ մի փոքր և այնտեղ մի փոքր»)։ Պարզ է, որ այսկերպ նրանք ցանկանում էին նյարդայնացնել մարգարեին՝ աննպատակ կրկնելով իրենց ասված մարգարեի խոսքերը («կավ լա-կավ, ցավ լա-ցավ»)։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Ո՞ւմ պատմենք չարիքների մասին, ո՞ւմ գուժենք այդ, կաթից բաժանուածների՞ն, կրծքից կտրուածների՞ն:
(Արարատ թարգ․) «Ո՞ւմ է նա գիտություն սովորեցնում և ո՞ւմ պատգամ հասկացնում՝ կաթից կտրվածների՞ն, կրծքից վերցվածների՞ն,
(Գրաբար) Ո՞ւմ պատմեսցուք զչարիսն, ո՞ւմ գոյժ տացուք. անջատելո՞ցն ի կաթանէ, հատուցելո՞ցն ի ստենէ: