Եսայու մարգարեության մեկնություն 30։22

Ա. Լոպուխին

Այդ ժամանակ դուք պիղծ կհամարեք ձեր կուռքերի արծաթյա ծածկույթն ու ձեր կուռքերի ոսկե ձուլվածքը, դու դեն կնետես դրանք՝ որպես անմաքրություն, դու նրանց կասես․ «Հեռո՛ւ այստեղից»։ [22] (Սինոդական թարգ․)
   
   Հրեաները ժամանակի ընթացքում պիտի հրաժարվեն իրենց կուռքերից, որոնց նախկինում այդքա՜ն կապված էին նրանք։

   «Կուռքերի ծածկույթ․․․» - Մեծավ մասամբ կուռքերի պատկերները փայտից էին պատրաստվում (Ես․ 40։19), և հետո միայն ծածկվում էին ոսկու բարակ շերտով կամ էլ ոսկյա թիթեղներով (հմմտ․ Ելք․ 32:20
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Դու պիտի պղծես արծաթապատ եւ ոսկեպատ կուռքերը, պիտի փշրես դրանք եւ թափես ինչպէս դաշտանի ջուր, ինչպէս աղբ՝ պիտի հեռացնես դրանք:
(Արարատ թարգ․) Այն ժամանակ դու անմաքուր կհամարես քո կուռքերի արծաթապատումն ու քո արձանների ոսկե ձուլվածքը, դու դրանք ցիրուցան կանես դաշտանի շորի պես և դրանց կասես՝ դո՛ւրս։
(Գրաբար) Եւ գարշեցուսցես զկուռսն զարծաթապատս եւ զոսկիապատս. մանրեսցես զնոսա եւ հոսեսցես իբրեւ զջուր դաշտանաց, եւ իբրեւ զաղբ մերժեսցես զնոսա: