Ա. Լոպուխին
1-8. Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիվանդացավ։ Եվ նրա մոտ եկավ Եսայի մարգարեն՝ Ամոզի որդին, ու ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. «Կտա՛կ գրիր քո տան համար, որովհետև դու մեռնելու ես, չես ապրելու»»։ [1] Այդ ժամանակ Եզեկիան իր երեսը դարձրեց դեպի պատը և աղոթեց Տիրոջը՝ ասելով․ «Ո՜վ Տեր, հիշի՛ր, որ հավատարմությամբ ու Քեզ նվիրված սրտով ընթացա Քո առաջ և արեցի այն, ինչ հաճելի է Քո աչքերին»։ Եվ Եզեկիան դառնապես լաց եղավ։ Եվ Տիրոջ խոսքը հասավ Եսայուն՝ ասելով. «Գնա՛ և ասա՛ Եզեկիային, թե այսպես է ասում Տերը՝ քո հայր Դավթի Աստվածը. «Ես լսեցի քո աղոթքը, տեսա քո արտասուքը, և ահավասիկ, Ես քո օրերի վրա պիտի ավելացնեմ տասնհինգ տարի։ Եվ քեզ ու այս քաղաքը պիտի փրկեմ Ասորեստանի թագավորի ձեռքից և պիտի պաշտպանեմ այս քաղաքը»։ Եվ ահա Տիրոջ կողմից սա թող նշան լինի քեզ, որ Տերը կատարելու է այն, ինչ Ինքն ասել է. «Ահա՛, Ես տասն աստիճան հետ պիտի դարձնեմ Աքազի արևի ժամացույցի աստիճաններով իջած ստվերը»։ Եվ արևը տասն աստիճան հետ դարձավ իր իջած աստիճաններից։ (Սինոդական թարգ․)
Եսայու մարգարեության 38:1-8-րդ համարների մեկնությունը տե՛ս «Սուրբգրային մեկնություն», հատոր 2-րդ, 548-552-րդ էջերի միջակայքում:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ Եզեկիան հիւանդացաւ մահացու հիւանդութեամբ. Ամոսի որդի Եսային եկաւ նրա մօտ ու ասաց. «Այսպէս է ասում Տէրը. «Պատուէ՛ր տուր տանդ համար, որովհետեւ մեռնելու ես, չես ապրելո»»:
(Արարատ թարգ․) Այդ օրերին մերձիմահ հիվանդացավ Եզեկիան։ Ամոզի որդի Եսայի մարգարեն եկավ նրա մոտ և ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. «Կարգավորի՛ր քո տունը, որովհետև դու մեռնելու ես, չես ապրելու»»։
(Գրաբար) Եւ եղեւ ի ժամանակին յայնմիկ հիւանդանալ Եզեկիայ մինչչեւ ի մահ: եւ եկն առ նա Եսայի որդի Ամովսայ` եւ ասէ ցնա. այսպէս ասէ Տէր. հրաման տուր վասն տան քոյ` զի մեռանիս եւ ոչ կեաս:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: