Եսայու մարգարեության մեկնություն 38:13

Ա. Լոպուխին

Ես սպասեցի մինչև առավոտ․ ինչպես առյուծ Նա ջախջախեց իմ բոլոր ոսկորները։ Ես օր ու գիշեր սպասում էի, որ Դու վերջ կտաս իմ կյանքին։ [13] (Սինոդական թարգ․)
   

   «Ես սպասեցի» կամ, ավելի ճիշտ, «մինչև առավոտ ինքս ինձ հանգստացնում էի», այսինքն՝ «հույս ունեի, որ առավոտյան հիվանդությունը կնահանջի», սակայն թեթևանալու փոխարեն հիվանդությունն առյուծի նման ջախջախեց նրան։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Այն օրը դատապարտուած մնացի մինչեւ առաւօտ. ասես առիւծը ջարդէր իմ բոլոր ոսկորները, զօր ու գիշեր դատապարտուած մնացի:
(Արարատ թարգ․) Սպասեցի մինչև առավոտ, առյուծի պես կոտրատում էր իմ բոլոր ոսկորները. ցերեկվանից մինչև գիշեր դու վերջ կտաս ինձ։
(Գրաբար) Յաւուր յայնմիկ մատնեցայ մինչչեւ յառաւաւտ: իբրեւ զառեւծ այնպէս խորտակեաց զոսկերս իմ, զի ի տունջենէ մինչչեւ ի գիշեր մատնեցայ: