Թվոց գրքի մեկնություն 11։26

Ա․ Լոպուխին

Ծերերից երկու հոգի մնացին խորանում: Նրանցից մեկի անունը Ելդադ էր, իսկ մյուսինը՝ Մովդադ: Հոգին նաև նրանց վրա հանգչեց [նրանք յոթանասուն գրանցվածների մեջ էին, և թեև խորան չէին եկել, բայց մարգարեացան բանակատեղիում]: (Սինոդական թարգ․)[26]
   
   Ինչ−որ [օրենքից բխող] անմաքրության կամ հիվանդության պատճառով ընտրված 70 ծերերից երկուսը չկարողացան Վկայության խորան գալ: Սակայն դրանով հանդերձ նրանք ներքուստ արժանի մնացին Աստծո Հոգու հետ հաղորդակցվելուն:
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Բանակատեղիում այդ ծերերից մնաց երկու մարդ. մէկի անունը Ելդադ էր, իսկ երկրորդինը՝ Մոդադ: Ոգին հանգչեց նրանց վրայ էլ: Նրանք եւս այդ եօթանասուն գրանցուածների մէջ էին, խորան չէին եկել, բայց մարգարէութիւն էին անում բանակատեղիում:
(Արարատ թարգ․) Բանակատեղիում մնացել էին երկու հոգի, որոնցից մեկի անունը Ելդադ էր, իսկ մյուսի անունը՝ Մոդադ։ Հոգին հանգչեց նաև նրանց վրա։ Նրանք ևս այդ գրանցվածներից էին, սակայն վրան չէին եկել և մարգարեություն էին անում բանակատեղիում։
(Գրաբար) մնացին երկու արք ի բանակին. անուն միոյն Եղիդադ, եւ անուն երկրորդին Մովդադ, եւ հանգեաւ ի վերայ նոցա հոգին. եւ նոքա էին ի գրելոց անդի` եւ ոչ եկին ի խորանն,