Թվոց գրքի մեկնություն 12։3

Ա․ Լոպուխին

Մովսեսը երկրի վրա ապրող բոլոր մարդկանցից ավելի հեզ էր: (Սինոդական թարգ․)[3]
   
   Տեսակետ կա, որ այս համարը ավելացվել է Հեսու Նավեի կողմից՝ Թվոց գրքի բնագրի վերջնական վերանայման ժամանակ՝ ճիշտ նրա կողմից Երկրորդումն Օրինաց գրքի վերջում արված գրառման նմանությամբ (Բ. Օր. 34):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Մովսէսը, սակայն, շատ աւելի հեզ էր, քան երկրի վրայ ապրող բոլոր մարդիկ
(Արարատ թարգ․) Մովսեսը երկրի վրա ապրող բոլոր մարդկանցից շատ ավելի հեզ մարդ էր։
(Գրաբար) Եւ այրն Մովսէս հեզ էր յոյժ քան զամենայն մարդիկ` որ էին ի վերայ երկրի: