Ա․ Լոպուխին
13-15. Բոլոր բնիկները այդպես թող անեն՝ նույնպիսի ընծաներ մատուցելով իբրև անուշահոտություն Տիրոջ համար: [13] Եվ եթե մի եկվոր միանա ձեզ ձեր երկրում և սերնդեսերունդ ապրի ձեր հետ և ընծա մատուցի՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար, ինչպես դուք եք անում, նույնպես էլ թող անի եկվորը. Ողջ ժողովուրդն այդպես զոհ պետք է մատուցի Տիրոջը: Միևնույն օրենքը պետք է գործի և՛ Ձեր [Տիրոջ համայնքի] համար, և՛ ձեզ հետ բնակություն հաստատած եկվորի համար: Դա հավիտենական օրենք պետք է լինի ձեր սերունդների համար: Ինչպիսին դուք եք, այդպիսին էլ պետք է լինի եկվորը Տիրոջ առջև: Միևնույն օրենքը պետք է գործի, միևնույն իրավունքը պիտի ունենաք և՛ դուք, և՛ ձեր մեջ բնակվող եկվորը»: (Սինոդական թարգ․)
«Բնիկ»−ը իսրայելացին է, որը որպես սեփականատեր բնակություն է հաստատել Քանանում: «Եկվոր»−ը թլպատված և իսրայելական հասարակության մեջ ընդունված այլազգին է:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Բոլոր իսրայէլացիները այդպէս պէտք է վարուեն՝ նոյնպիսի ընծաներ պէտք է մատուցեն իբրեւ անուշ բուրմունք Տիրոջ համար: Եթէ որեւէ օտարական գայ ձեր երկիրը ձեր մէջ բնակուելու համար կամ ծնուած լինի ձեր երկրում, ընծայ թող մատուցի որպէս անուշ բուրմունք Տիրոջ համար:
(Արարատ թարգ․) Ամեն երկրաբնակ այդպես պետք է անի՝ Տիրոջը կրակով այրված անուշահոտ զոհ մատուցելու համար։
(Գրաբար) ամենայն բնակին նոյնպէս արասցէ. նոյնպիսի ընձայս մատուցանել ի հոտ անոշից Տեառն: Եւ եթէ եկ ոք յարեսցի ի ձեզ յերկրի ձերում, որ լինիցի առ ձեզ յազգս ձեր, արասցէ ընծա հոտ անոշից Տեառն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: