Եսայու մարգարեության մեկնություն 41:27

Ա. Լոպուխին

«Առաջինը Ես ասացի Սիոնին․ «Ահա՛ այն», ու Երուսաղեմին ավետաբեր տվեցի»: [27] (Սինոդական թարգ․)
   
   «Առաջինը Ես ասացի Սիոնին…ու Երուսաղեմին ավետաբեր տվեցի»: Իսրայելի «ժամանակավոր» ազատարարից մտովի տեղափոխվում ենք դեպի Հավիտենականը՝ դեպի Փրկիչը: Երուսաղեմին տրված ավետաբերը Նա է, Ով «շնորհ ու ճշմարտություն բերեց աշխարհ» (Հովհ․ 1:17) ու «ավետեց» (Ղուկ. 4:18, 8:1): «Կտամ,- ասում է,- Սիոնին,- այսինքն՝ Եկեղեցուն կամ հավատացյալների բազմությանը,- փրկարար սկիզբը,- այսինքն՝ Քրիստոսին,- բայց Ես մխիթարելու եմ նաև Երուսաղեմին, որը նույնպես մուտք է համարվում դեպի Եկեղեցի» (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի, Յակիմով, Տրոիցկիյ, Ելեոնսկիյ, «Եսայի մարգարեի գիրքը»):
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Սկսեմ Սիոնից եւ ճանապարհին մխիթարեմ Երուսաղէմին:
(Արարատ թարգ․) Նախապես ես այդ ասացի Սիոնին. «Ահա, ահա նրանք», և Երուսաղեմին ավետաբեր ուղարկեցի։
(Գրաբար) Սկիզբն արարից զՍիովն, եւ զԵրուսաղէմ մխիթարեցից ի ճանապարհի: