Ա. Լոպուխին
«Ես երկար լռեցի, համբերեցի, դիմացա, բայց հիմա ճչալու եմ ծննդկանի պես, կործանելու և կլանելու եմ ամեն ինչ»։ [14] (Սինոդական թարգ․)
«Ես երկար լռեցի, համբերեցի, դիմացա, բայց հիմա ճչալու եմ ծննդկանի պես․․․» - Աստծո արդար բարկությունն Իր թշնամիների հանդեպ այնքա՜ն մեծ և ուժգին է, որ այն լցնում է Նրա անսահման համբերատարության բաժակը: Տերը երկար ժամանակ լռում էր, այսինքն՝ չսահմանափակելով մարդու կամքի ազատությունը՝ թույլ էր տալիս նրան ընթանալ իր ընտրած ճանապարհներով, որի հետևանքով էլ, առաքյալի խոսքի համաձայն, մարդիկ «անեղծն Աստծո փառքը փոխեցին՝ այն նմանեցնելով մարդու եղծելի պատկերի ու թռչունների և չորքոտանիների ու սողունների (Հռոմ. 1:23): Սակայն ահա հասավ այն պահը, երբ Տերը, բոցավառվելով Իր սուրբ անվան փառքի նախանձախնդրությամբ, ցանկանում է վերջ դնել այդ ամենին ու ահարկու բարկությամբ հարձակվում է Իր թշնամիների վրա: Այս միտքն արտահայտելու համար վերցված է ծննդկան կնոջ կերպարը, որը երկար ժամանակ լուռ դիմանում է իր նախածննդյան ցավերին, սակայն, վերջիվերջո, այլևս ի վիճակի չի լինում զսպելու իրեն ու բարձրաձայն աղաղակով արտահայտում է իր այդ ցավերը:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Սկզբից իսկ լուռ եմ եղել. մի՞թէ պիտի լսեմ ու միշտ լուռ մնամ. համբերող եղայ ինչպէս ծննդկան, հիմա պիտի սարսափեցնեմ ու միանգամից ցամաքեցնեմ:
(Արարատ թարգ․) Վաղուց է, ինչ ես լռել եմ. հանդարտ էի, զսպել էի ինձ, բայց հիմա պիտի ճչամ ծննդկանի պես, հևամ ու փչեմ միատեղ։
(Գրաբար) Լուռ եղէ ի սկզբանէ, միթէ մի՞շտ լռիցեմ եւ անսայցեմ. ժուժկալեցի իբրեւ զծնընդական. արդ զարհուրեցուցից եւ ցամաքեցուցից միանգամայն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: