Ա. Լոպուխին
«Տիրոջը հաճելի էր, որ Իր արդարության համար մեծարեր ու փառավորեր օրենքը»: [21] (Սինոդական թարգ․)
«Տիրոջը հաճելի էր, որ Իր ճշմարտության համար մեծարեր ու փառավորեր օրենքը»: Չնայած Իսրայելական ժողովրդի բոլոր դավաճանություններին ու հավատուրացությանը՝ Տեր Աստված Իր անսահման ողորմածությամբ նրան չէր զրկում ընտրյալ ժողովուրդ լինելու կարևորությունից ու մշտապես օգնություն էր ցուցաբերում հրեաներին: Սակայն չպետք է մոռացության մատնել այն հանգամանքը, որ Աստված բացի սիրուց և ողորմությունից նաև արդարադատություն ունի, որը յուրաքանչյուրին հատուցում է իր արժանիքներին համապատասխան, որի շնորհիվ և պաշտպանվում է Աստվածատուր օրենքի արժանապատվությունը: Աստվածային այս վերին «ճշմարտության» պահանջով էլ՝ օրենքի հեղինակության պաշտպանության ու նրա զորությունը մեծարելու համար, Իսրայելը պետք է կրի ա՛յն պատիժը, որին ինքն արժանացել է և որը հռչակված է օրենքով (Բ Օր. 28):
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Տէր Աստուած կամենում էր, որ արդարութիւն լինի, գոհութիւն մատուցեն,
(Արարատ թարգ․) Տիրոջը հաճելի եղավ հանուն իր արդարության, որ իր օրենքը դարձնի մեծափառ և փառավոր։
(Գրաբար) Տէր Աստուած կամէր` զի արդարասցի` եւ բարձրացուսցէ զաւրհնութիւն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: