Ա. Լոպուխին
«Ո՞վ Հակոբին մատնեց ավերածության, իսկ Իսրայելին հանձնեց ավազակներին. ո՞չ արդյոք Տերը, Որի հանդեպ մենք մեղք գործեցինք: Նրանք չէին ցանկանում ընթանալ Նրա ճանապարհով ու չէին լսում Նրա օրենքը»: [24] (Սինոդական թարգ․)
«Ո՞վ Հակոբին մատնեց ավերածության․․․ո՞չ արդյոք Տերը, Որի հանդեպ մենք մեղք գործեցինք․․․» - Այս բոլոր հարցադրումներն իրենք իրենցով միայն մեկ՝ ժխտական պատասխան են ենթադրում: Ակնհայտ է, Իսրայելական ժողովուրդը բավականաչափ չէր ըմբռնում իրեն պատուհասած քաղաքական աղետների իմաստը, քանի որ շարունակում էր կրկնել այն բոլոր գործերը, որոնք առիթ էին հանդիսացել այդ աղետների համար: Իսկ որպես այդպիսի պատճառ էր համարվում Իսրայելի խստասրտությունը, նրա ցանկությունը՝ ապրելու սեփական կամքի համաձայն, այլ ոչ թե Աստվածային օրենքի առաջնորդությանբ, ինչի հետևանքով Աստված լքում էր Իսրայելն ու դրանով իսկ նրան մատնում էր իր քաղաքական թշնամիների ավերածություններին ու թալանին։
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Ո՞վ մատնեց Յակոբին յափշտակութեան, Իսրայէլը՝ աւարառութեան. ո՞չ արդեօք Աստուած, որի հանդէպ մեղք գործեցին, չկամեցան ընթանալ նրա ճանապարհներով եւ չլսեցին նրա օրէնքները:
(Արարատ թարգ․) Ո՞վ Հակոբին մատնեց հափշտակության և Իսրայելին՝ կողոպտիչների ձեռքը. չէ՞ որ Տերը, նա, որի դեմ մեղանչեցինք։ Նրանք չկամեցան ընթանալ նրա ճանապարհով ու չհնազանդվեցին նրա օրենքին։
(Գրաբար) Ո՞վ ետ յափշտակութիւն զՅակովբ, եւ զԻսրայէլ աւարառուաց, ոչ ապաքէն ե՞ս Աստուած` որում մեղանն եւ ոչ կամեցան գնալ ընդ ճանապարհս նորա, եւ ոչ լսել աւրինաց նորա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: