Ա. Լոպուխին
«Ով անդնդին ասում է՝ «չորացի՛ր...ու քո գետերը Ես ցամաքեցնելու եմ»: [27] (Սինոդական թարգ․)
«Ով անդնդին ասում է՝ «չորացի՛ր...ու քո գետերը Ես ցամաքեցնելու եմ»: «Անդունդ» և «գետեր» արտահայտությունների ներքո ենթադրվում են միջագետքյան ամբողջ, հսկայական ջրային ավազանը, որի կետնրոնում գտնվում էր Բաբելոնը: Ոմանք նաև հակված են այստեղ ավելի հստակ ակնարկ նկատելու հայտնի պատմական փաստի վերաբերյալ, երբ Կյուրոսը Բաբելոն քաղաքի պաշարման ժամանակ փոխեց Եփրատի հունն ու բնակչությանը զրկեց ջրից (Հերոդոտոս, Պատմություն, I, 190; Քսենոփոն, Կյուրոպեդիա, VI, 22): Այս մասին հիշատակում է նաև Երեմիա մարգարեն (Երեմ. 50:38, 51:36):
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Ես ասում եմ անդունդին, թէ՝ աւերուի՛ր. եւ ես պիտի ցամաքեցնեմ նրա գետերը:
(Արարատ թարգ․) Ես ասում եմ խորխորատին. «Չորացի՛ր, ես ցամաքեցնում եմ քո գետերը»։
(Գրաբար) Որ ասեմ ցանդունդս թէ աւերեսջիր, եւ զգետս նորա ցամաքեցուցից:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: