Ա. Լոպուխին
Ես մոտեցրել եմ Իմ արդարությունը, այն հեռու չէ, և Իմ փրկությունը չի ուշանալու։ Եվ փրկություն եմ տալու Սիոնին, Իմ փառքը՝ Իսրայելին»։ [13] (Սինոդական թարգ․)
«Ես մոտեցրել եմ Իմ արդարությունը, այն հեռու չէ, և Իմ փրկությունը չի ուշանալու․․․» - Աստծո մոտեցրած «արդարությունը», ամենամոտ իմաստով, բաբելոնյան գերությունից Աստծո ժողովրդի ա՛յն փրկությունն է, որը մարգարեի բոլոր խոսքերի ելակետն է։ Սակայն ինչպես մյուս բոլոր դեպքերում, այնպես էլ այս պարագայում այս մոտալուտ պատմական իրադարձությունն ունի նաև համապատասխան այլաբանական նշանակություն՝ ծառայելով որպես նախատիպ հոգևոր ա՛յն փրկության համար, որի մասին խոսվում է հետագայում։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) մօտեցրի իմ արդարութիւնը, եւ այն այլեւս չի հեռանայ, իմ ճշմարտութիւնն ու փրկութիւնը չեմ ուշացնի. ես Սիոնում տուեցի Իսրայէլի փրկութիւնը՝ յանուն իմ փառքի»:
(Արարատ թարգ․) Ես մոտեցրել եմ իմ արդարությունը, նա չի հեռանալու, իմ փրկությունը չի ուշանալու։ Ես Սիոնում փրկություն եմ դնելու Իսրայելի՝ իմ փառքի համար»։
(Գրաբար) մերձեցուցից զարդարութիւն իմ եւ այլ ոչ հեռասցի. եւ զճշմարտութիւն եւ զփրկութիւն իմ ոչ յամեցուցից. ետու ի Սիոն զփրկութիւն Իսրայէլի ի փառաւորութիւն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: