Ա. Լոպուխին
«Այդպիսին են դարձել քեզ համար նրա՛նք, որոնց հետ դու տքնել ես, նրա՛նք, որոնց հետ դու տուրևառություն արեցիր քո պատանեկությունից ի վեր. նրանցից յուրաքանչյուրը թափառում է իր ճանապարհով, քեզ ոչ ոք չի փրկում»։ [15] (Սինոդական թարգ․)
«Այդպիսին․․․, այսինքն՝ օգնության ձեռք մեկնելու հարցում նույնքան անհույս, որքան ձեր իսկ իմաստունները, «նրա՛նք, որոնց հետ դու տքնել ես»՝ մշակութային, առևտրային և ռազմական բնագավառներում:
Այստեղ, ակնհայտորեն, նկատի են առնվում Առաջավոր Ասիայի բոլոր տարածաշրջանները, որոնք գտնվում էին ասորա-բաբելոնական տիրապետության՝ մշակութային առումով ամենամոտ ազդեցության ներքո, և որոնցից Բաբելոնը կարող էր օգնություն ակնկալել: Այդ ակնկալությունը, սակայ, բոլորովին իզուր էր, քանի որ այս աշխարհի եսասիրական քաղաքականության տրամաբանության մեջ նմանատիպ բարոյական պարտավորությունները տեղ չունեին։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Քո վաստակն այն վաճառականները եղան, որոնց հետ առեւտուր արեցիր քո մանկութիւնից. նրանք բոլորն էլ իրար յետեւից մոլորուեցին, եւ դու փրկութիւն չունես»:
(Արարատ թարգ․) Այսպես կլինեն քեզ համար նրանք, որոնց հետ դու հոգնել ես, նրանք, որոնց հետ դու շահավաճառություն արեցիր քո երիտասարդությունից ի վեր. նրանցից յուրաքանչյուրն իր ճանապարհով մոլորվեց գնաց, և քեզ ազատող չկա»։
(Գրաբար) Վաստակ եղեն ի վաճառս քո ի մանկութենէ իւրեանց. այր ըստ առնէ մոլորեցան. եւ քեզ ոչ եղիցի փրկութիւն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: