Եսայու մարգարեության մեկնություն 50:3

Ա. Լոպուխին

«Ես երկնքին խավար եմ հագցնում, և քուրձը նրա համար ծածկոց եմ դարձնում»։ [3] (Սինոդական թարգ․)
   
   «Ես երկնքին խավար եմ հագցնում, և քուրձը նրա համար ծածկոց եմ դարձնում» - Հազիվ թե անհրաժեշտ լինի այստեղ պատմական որոշակի իրադարձությունների վերաբերյալ ցուցումներ փնտրել: Ըստ երևույթին, սա երկու Կտակարանների Սուրբ Գրքերում Արարչի Ամենակարողության մասին սովորական ցուցում է, որը և այս պարագայում ունի իր լիակատար նշանակությունը՝ վկայելով Բարձրյալի անփոփոխելիության և հավատարմության մասին՝ որպես ծայրահեղ հակադրություն հրեա ժողովրդի անհավատարմությանը (Երեմ. 4:28, Եզ. 32:7-8, Հով. 2:10, 3:15, Ղուկաս 21:25): Այս բոլորի համագումարում ամենքի համար էլ ակնհայտ է դառնում Իսրայելի մեղավորությունն այն հարցում, որ Աստված մերժել է իրեն, և Տիրոջ այն խոսքերը, թե՝ «ձեր տունը ավերակ կթողնվի…», լիովին հասկանալի և խորապես արդարացի են (Մատթ. 23:37)
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Խաւար կը հագցնեմ երկնքին, նրա համար քուրձը կ՚անեմ հագուստ»:
(Արարատ թարգ․) Երկնքին խավար եմ հագցնում և քուրձը նրա ծածկոց եմ դարձնում»։
(Գրաբար) զգեցուցից զերկինս խաւարաւ, եւ իբրեւ զքուրձ արարից զհանդերձ նորա: