Ա. Լոպուխին
«Ձեզանից ո՞վ է վախենում Տիրոջից, հնազանդվում Նրա Ծառայի ձայնին: Ով քայլում է խավարի մեջ, առանց լույսի. թող նա ապավինի Տիրոջ անվանը և հենվի իր Աստծո վրա»։ [10] (Սինոդական թարգ․)
«Ձեզանից ո՞վ է վախենում Տիրոջից, հնազանդվում Նրա Ծառայի ձայնին: Ով քայլում է խավարի մեջ, առանց լույսի. թող նա ապավինի Տիրոջ անվանը և հենվի իր Աստծո վրա։ Ահա դուք բոլորդ, որ կրակ եք վառում՝ հրկիզող նետերով զինված, գնացե՛ք ձեր կրակի բոցի մեջ և խոցվեք ձեր շիկացած նետերով։ Դա Իմ ձեռքով պիտի լինի ձեզ համար, դուք տառապանքի մեջ պիտի մեռնեք» - Վերջին երկու համարները հանդիսանում են խոսքի բնականոն վերջավորությունը, և իմիջիայլոց, առաջինը քաջալերում ու միևնույն ժամանակ կոչ է հղում նրանց, ովքեր «լսում են» Մեսիայի ձայնը, իսկ երկրորդը հայտարարում է նրա՛նց ծանր ճակատագրի մասին, ովքեր հակառակվում են Նրան (Մեսիային):
«Ձեզանից ո՞վ է վախենում Տիրոջից, հնազանդվում Նրա Ծառայի ձայնին․․․» - Յոթանասնից թարգմանության մեջ վերջին բայը դրված է հրամայական եղանակով՝ «թո՛ղ հնազանդվի», որը և, նկատի ունենալով հետագա համատեքստը, ըստ երևույթին, ավելի ճշգրիտ է արտահայտում մարգարեի միտքը: Հետևաբար այստեղ կոչ է արվում բոլոր նրանց, ովքեր վախենում են Տիրոջից և ջանում են խավարից դուրս գալ դեպի լույսը, որպեսզի չընդդիմանան Աստծո առաքյալին ճշմարիտ Մեսիա ճանաչելու հարցում, Մե՛սիա, Որի Անձում է կենտրոնացած Օրենքի և մարգարեների խոսքերի իրագործումը (Մատթ. 5:17):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Ձեր մէջ ո՞վ է, որ վախենում է Տիրոջից, լսում է նրա ծառայի ձայնը: Ովքեր գնում էին դէպի խաւարը, եւ լոյս չկար նրանց համար, թող իրենց յոյսը դնեն Տիրոջ անուան վրայ եւ խրախուսուեն Աստուծով:
(Արարատ թարգ․) Ձեր մեջ ո՞վ կա, որ վախենում է Տիրոջից, հնազանդվում նրա ծառայի ձայնին, թեև քայլում է խավարի մեջ և լույս չունի. թող նա ապավինի Տիրոջ անվանը և հենվի իր Աստծու վրա։
(Գրաբար) Ո՞վ իցէ ի մէնջ որ երկնչի ի Տեառնէ, լուիցէ զձայն ծառայի նորա. որ գնային ընդ խաւար` եւ ոչ գոյր նոցա լոյս. յուսացեալք յանուն Տեառն եւ խրախուսեալք յԱստուած:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: