Ա. Լոպուխին
«Եվ քո դարպասները միշտ բաց պիտի լինեն և չեն փակվի ո՛չ գիշերը, ո՛չ էլ ցերեկը, որպեսզի քեզ մոտ բերվի ժողովուրդների ժառանգությունը և բերվեն նրանց թագավորները»։ [11] (Սինոդական թարգ․)
«Եվ քո դարպասները միշտ բաց պիտի լինեն և չեն փակվի ո՛չ գիշերը, ո՛չ էլ ցերեկը…» - Մի կողմից՝ սա, ինչպես երևում է հետագայում, մատնանշում է նորկտակարանյան Եկեղեցու շարունակական աճը և նոր անդամների ու նրանց հարստության լայնահուն հոսքը դեպի այնտեղ, մյուս կողմից էլ՝ խոսում է նորկտակարանյան Եկեղեցի մուտք գործելու լիակատար ազատության մասին, որը տրված է յուրաքանչյուրին, ով իսկապես ձգտում է դրան, և այնտեղ մուտք գործելու այդ հնարավորությունը չի սահմանափակվում արտաքին որևէ խոչընդոտներով, որոնք գոյություն ունեին հինկտակարանյան Եկեղեցու պարագայում (Ես. 56։4-7)։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Քո դռներն օր ու գիշեր միշտ բաց պիտի լինեն եւ չպիտի փակուեն, որպէսզի քո մէջ տեղափոխեն ազգերի հարստութիւնը եւ նրանց թագաւորներին բերեն քեզ մօտ:
(Արարատ թարգ․) Քո դռները միշտ բաց պիտի լինեն, դրանք ցերեկ ու գիշեր չպիտի փակվեն, որպեսզի ազգերի հարստությունը բերեն քեզ մոտ նրանց թագավորների հանդիսավոր շքերթով։
(Գրաբար) Եւ բացցին դրունք քո հանապազորդք ի տուէ եւ ի գիշերի. եւ մի փակեսցին, կրել ի քեզ զզաւրութիւն ազգաց. եւ զթագաւորս իւրեանց ածիցեն առ քեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: