Ա․ Լոպուխին
1-6․ «Յոթներորդ ամսի առաջին օրը ձեզ համար սուրբ հավաքի օր թող լինի: Այդ օրը ոչ մի աշխատանք չկատարեք: Շեփոր հնչեցնելու օր թող լինի դա ձեզ համար»: [1] «Տիրոջն իբրև անուշ բուրմունք ողջակեզ կանեք նախրից բերված մեկ զվարակ, մեկ խոյ և մեկ տարեկան ոչ արատավոր յոթը գառ»: «Յուրաքանչյուր զվարակի հետ կմատուցեք յուղով հունցված երեք տասներորդ գրիվ ընտիր ալյուր, յուրաքանչյուր խոյի հետ՝ յուղով հունցված երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր», «և յոթը գառներից յուրաքանչյուրի հետ մեկ տասներորդ գրիվ ընտիր ալյուր», «իսկ մեղքերի քավության համար՝ մեկ նոխազ»: «Յուրաքանչյուր ամսվա առաջին օրը կատարվող ողջակեզից բացի, ըստ սահմանված կարգի, կմատուցեք նաև ընտիր ալյուրն ու գինին իբրև Տիրոջ համար անուշ բուրմունք»: (Սինոդական թարգ․)
Սրբազան շեփորներով տոնախմբությունը տեղի ունեցավ աշնան տիշրի (սեպտեմբեր) ամսի առաջին օրը, որն էլ հրեաների սուրբ տարվա յոթերորդ ամիսն էր: 6−րդ համարի համաձայն՝ շեփորների տոնի զոհաբերությունները չէին բացառում ամսի առաջին օրվա և ամենօրյա զոհերը, որոնք, անկախ տոնական զոհաբերություններից, պետք է մատուցվեին սովորական կարգով։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Եօթներորդ ամսի առաջին օրը ձեզ համար սուրբ հաւաքի օր թող լինի: Այդ օրը ոչ մի աշխատանք չկատարէք: Յիշատակելի օր թող լինի դա ձեզ համար:
(Արարատ թարգ․) «Յոթերորդ ամսին՝ ամսվա առաջին օրը, սուրբ ժողով կլինի ձեզ համար։ Այդ օրը ոչ մի գործ չանեք. փող հնչեցնելու օր լինի ձեզ համար։
(Գրաբար) Եւ յամսեանն եւթներորդի որ աւր մի ամսոյն, կոչեցեալ սուրբ եղիցի ձեզ. զամենայն գործ սպասաւորութեան մի գործիցէք. աւր նշանակելոց եղիցի ձեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: