Ա․ Լոպուխին
4-17․ «Եթե մի կին իր երիտասարդ հասակում դեռևս իր հոր տանը Տիրոջն ուխտ է արել կամ որևէ բան է խոստացել», [3] «և եթե նրա հայրը լսել է նրա ուխտը կամ խոստումը և լռելյայն հավանություն է տվել դրան, ապա այդ կնոջ բոլոր ուխտերն ու խոստումները ուժի մեջ պետք է մնան և կատարվեն»: «Իսկ եթե նրա հայրը, լսելով նրա ուխտը, հաավնություն չի տվել այն օրը, երբ լսել էր նրա բոլոր ուխտերն ու խոստումները, ապա դրանք անվավեր թող լինեն, և Տերն այդ կնոջը թող անպարտ համարի, քանի որ կատարված ուխտին հանձնառու չեղողը նրա հայրն է»: «Եթե կինն ամուսնանա և նախքան ամուսնանալը Տիրջն ուխտ կամ խոստում տված լինի», «ու եթե այդ մասին իմանա նրա ամուսինը և լռելով հավանություն տա այն օրը, երբ լսել էր այդ մասին, ապա նրա բոլոր ուխտերն ու խոստումները պետք է մնան ուժի մեջ և կատարվեն»: «Իսկ եթե նրա ամուսինը հավանություն չի տալիս այն օրը, երբ լսել էր նրա բոլոր ուխտերն ու խոստումները, ապա դրանք անվավեր են, քանի որ հանձնառու չեղողը ամուսինն է: Տերն այդ կնոջը անպարտ թող համարի»: «Այրի կամ բաժանված կնոջ կողմից արված ուխտերն ու խոստումները, որը նա ինքնաբուխ է արել, պետք է կատարվեն»: «Իսկ եթե կինն իր ամուսնու տանը գտնված ժամանակում է ուխտ արել կամ երդումով խոստումներ տվել», «և եթե նրա ամուսինը լսել է այդ մասին և լռելյայն հավանություն է տվել, ապա այդ կնոջ բոլոր ուխտերն ու խոստումները, որ նա ինքնաբուխ է արել, ուժի մեջ են. դրանք պետք է կատարվեն»: «Իսկ եթե նրա ամուսինը լսած օրը կտրականապես խափանի կնոջ շուրթերով արված ուխտերն ու խոստումները, ապա դրանք անվավեր են և կարող են չկատարվել, քանի որ զանց անողը նրա ամուսինն է, ուստի Տիրոջ առջև այդ կինն անպարտ է»: «Ինքն իրեն նեղություն տալու գնով ամուսնացած կնոջ արած ուխտին կամ խոստումին ամուսինը կարող է հավանություն տալ կամ չտալ»: «Եթե կնոջ ուխտի կամ խոստումի մասին տեղյակ լինի ամուսինը և լռի բազմաթիվ օրեր, ուրեմն հաստատված և ընդունված է լինում կնոջ ուխտն ու խոստումը, քանի որ լսած օրը դրանց համար չի առարկել»: «Եվ եթե նրա ամուսինն իր լասծ օրից հետո առարկի, ուրեմն ինքն է իր վրա կրում տված խոստումը չկատարելու մեղքը»: Սրանք են այն պատգամները, որ Տերը տվեց Մովսեսին ամուսնու և նրա կնոջ, հոր և նրա դստեր վերաբերյալ, որը դեռևս երիտասարդ հասակում իր հոր տանն է գտնվում: (Սինոդական թարգ․)
Պետք է կատարվեին այն ուխտերը, որոնք, ըստ օրենքի, արվել էին մարդու կողմից ինքնակամ կերպով՝ առանց իր անձնական գործերում ուրիշից կախված լինելու: Մեկ ուրիշի կամքին ենթարկվողի ուխտը միայն այն դեպքում էր ուժ ունենում, երբ այդ մեկը դա հաստատում էր բանավոր կերպով, կա՛մ էլ ուղղակիորեն ուխտ անելու կամ դրա մասին հիշատակելու պահին չէր բողոքում:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Եթէ մի կին իր հօր տանը դեռեւս երիտասարդ հասակում Տիրոջը ուխտ է արել, որեւէ բան խոստացել,
(Արարատ թարգ․30։3) Եթե մի կին երիտասարդ հասակում իր հոր տանը Տիրոջը ուխտ անի և մի պարտավորություն ստանձնի,
(Գրաբար) Եւ եթէ կին ոք` ուխտիցէ ուխտ Տեառն, կամ սահմանիցէ սահման ինչ ի տան հաւր իւրոյ ի մանկութեան իւրում.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: