Թվոց գրքի մեկնություն 31։7

Ա․ Լոպուխին

Եվ նրանք ճակատամարտ մղեցին մադիանացիների դեմ, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին: Նրանք կոտորեցին արական սեռի բոլոր մարդկանց, (Սինոդական թարգ․)[7]
   

   «Եվ կոտորեցին արական սեռի բոլոր մարդկանց» բացառությամբ, իհարկե, փախուստով փրկվողների կամ էլ տվյալ վայրից բացակայողների: Դատավորներ գրքի 6−րդ և 8−րդ գլուխներում իսրայելացիների վրա հարձակված ժողովուրդների թվում հիշատակվում են նաև մադիանացիները: Բայց այն բանից հետո, երբ Գեդեոնը «խոնարհեցրեց» նրանց, «մադիանացիները… այլևս իրենց գլուխները չբարձրացրին» (Դատ. 8:28):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Եւ նրանք ճակատամարտ մղեցին մադիանացիների դէմ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: Նրանք կոտորեցին արական սեռի բոլոր մարդկանց.
(Արարատ թարգ․) Նրանք պատերազմեցին մադիանացիների դեմ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, և սպանեցին արական սեռի բոլոր մարդկանց։
(Գրաբար) Եւ ճակատեցան ընդդէմ Մադիանացւոցն. որպէս հրամայեաց Տէր Մովսէսի: Եւ կոտորեցին զամենայն արու,