Ա․ Լոպուխին
19-24․ Իսկ դուք յոթ օր բանակատեղիից դուրս կբնակվեք: Ով որ սպանել է կամ ձեռք տվել դիակին, թող մաքրված համարվի երրորդ կամ յոթերորդ օրը: Մաքրվեցե՛ք դուք և ձեր գերիները, [19] մաքրեցե՛ք բոլոր հագուստները, կաշվե բոլոր անոթները, մազից գործած ու փայտից պատրաստված ամեն ինչ»: Եղիազար քահանան ասաց ռազմադաշտից վերդարձած զինվորներին. « Այս է Օրենքի կարգը, որ Տերը տվել է Մովսեսին: Ոսկուց, արծաթից, պղնձից, երկաթից, կապարից ու անագից բացի, այն ամենը, ինչ հրակայուն է, թող հրով մաքրվի, ապա և սրբազան ջրով, իսկ ինչ որ կրակի չի դիմանա, թող ջրով մաքրվի: Ձեր զգեստները յոթերորդ օրը լվանալով` մաքուր կլինեք, որից հետո կմտնեք բանակատեղի»: (Սինոդական թարգ․)
Մարդու դիակին և վերջինիս հետ շփված առարկաներին դիպչողների մաքրման մասին օրենքը շարադրված է Թվոց գրքի 19−րդ գլխում:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Իսկ դուք եօթը օր բանակատեղիից դուրս կը բնակուէք: Ով որ սպանել է կամ ձեռք տուել դիակի, թող մաքրուած համարուի երրորդ կամ եօթներորդ օրը: Մաքրուեցէ՛ք դուք եւ ձեր գերիները,
(Արարատ թարգ․) Իսկ դուք յոթ օր բանակատեղիից դո՛ւրս մնացեք։ Ով որ մարդ է սպանել, կամ ով որ ձեռք է դիպցրել մեռելի, թող մաքրվի երրորդ և յոթերորդ օրը, թե՛ դուք և թե՛ ձեր գերիները
(Գրաբար) Եւ դուք բնակեցարուք արտաքոյ բանակին զեւթն աւր: ամենայնի որոյ սպանեալ իցէ եւ մերձեալ ի վիրաւոր, սրբեսցի յաւուրն եւթներորդի. դուք եւ գերիդ ձեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: