Ա․ Լոպուխին
7-9․ Ձեր հյուսիսային սահմանը թող լինի հետևյալը. Մեծ ծովից ուղիղ գծով մինչև Լեռը, [7] այդ լեռից ուղիղ գծով մինչև Եմաթի մուտքը: Այն հասնելու է մինչև Արադաքի սահմանները: Սահմանագիծն այնտեղից թող անցնի մինչև Եփրոնի մերձակայքը և հասնի մինչև Ասիռնային: Սրանք թող լինեն ձեր հյուսիսային սահմանները: (Սինոդական թարգ․)
Հյուսիսային սահմանը Հոր լեռն է (ամենայն հավանականությամբ Լիբանանի բարձունքներից մեկը։ Յոթանասնիցում և սլավոներենում հասարակ «ορος՝ լեռ» տարբերակն է) և Եմաթը (սա Օրոնտես գետի վրա՝ Լիբանանի և Լիբանանյան լեռնաշղթայի միջև՝ Քելե Սիրիայում գտնվող լեռնանցք և քաղաք է): «Ցեդադ»−ը, ըստ մեկնաբանների, ներկայիս «Սեդադ»−ն է: «Եփրոն»−ը ներկայիս «Եփրան»−ն է: Առաջինը Եմաթի լեռնացքի մոտ է, երկրորդը` Դամասկոսի:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Ձեր հիւսիսային սահմանը թող լինի հետեւեալը. Մեծ ծովից ուղիղ գծով մինչեւ Լեռը,
(Արարատ թարգ․) Ձեր հյուսիսային սահմանը սա կլինի. Մեծ ծովից նշե՛ք մինչև Հոր լեռը,
(Գրաբար) Եւ այս սահմանք լինիցին ձեզ ընդ կողմն հիւսւսոյ. ի մեծէ ծովէն չափեսջիք ձեզ լեառն լեռնայն.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: