Ա. Լոպուխին
«Երբ նրանք գնում էին, դեպի իրենց չորս կողմն էին գնում․ իրենց քայլելու ժամանակ չէին շրջվում, այլ դեպի այն կողմը, ուր նրանց գլուխն էր ուղղված, նրանք նույնպես այդ կողմ էին գնում. իրենց քայլելու ժամանակ չէին շրջվում»։ [11] (Սինոդական թարգ․)
Սույն 11-րդ համարի առաջին (ա) հատվածը դիտարկելի է 1։17-րդ համարի մեկնաբանության համատեքստում։ Սակայն համարի երկրորդ հատվածը բովանդակում է 1-ին գլխի տվյալների հավելում. անիվները պտտվում էին այն ուղղությամբ, դեպի ուր շրջվում էր գլուխը․ ո՞ւմ գլուխը․ իհարկե՝ այն կենդանի էակի, որի կողքին կանգնած էր մեկ անիվ։ Բայց և «գլուխ» հասկացությունը կարող է նշանակել նաև առջևի հատվածում եղող (հմմտ. Հոբ 29:25, Ա Թագ․ 13:17՝ ըստ եբրայեցերեն տեքստի), հիմնական (տվյալ պահի կտրվածքով) անիվը․․․ Համարի վերջնահատվածում կրկնվում է համարի միջնահատվածում առկա նկատառումն անիվների չպտտվելու մասին։ Այդքան բառացիորեն կրկնվող այս արտահայտությունն իր սույն կառուցվածքվ մեկ այլ միտք է արտահայտում, որը նախորդից տարբեր է. տարօրինակ էր այն, որ թեպետ կենդանի էակներից յուրաքանչյուրի կողքին գտնվող անիվները կարող էին գնալ թե՛ աջ, թե՛ ձախ և թե՛ հետ, սակայն դրանք բոլորը շարժվեցին առաջ, ինչպես լինում է այն ժամանակ, երբ տեղափոխությունը կատարվում է առջևի անիվի օգնությամբ:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Եւ երբ դրանք շարժւում էին, չորս կողմերից մէկի ուղղութեամբ էին ընթանում ու յետ շուռ չէին գալիս, որովհետեւ դէպի առաջ ո՛ր կողմ որ նայում էր գլուխը՝ նրա յետեւից էին ընթանում եւ միւսները ու յետ շուռ չէին գալիս:
(Արարատ թարգ․) Երբ գնում էին, դեպի չորս կողմն էին գնում, չէին դառնում գնալիս, որովհետև այն կողմը, ուր նրանց գլուխն էր ուղղված, նրա հետևում էին. նրանք չէին դառնում գնալիս։
(Գրաբար) Եւ ՚ի գնալն իւրեանց՝ ՚ի չորեսին կողմանս իւրեանց գնային, և յետս ընդդէմ ո՛չ դառնային. զի յոր կողմն հայէր մի առաջն, զհետ նորա երթային և յետս ընդդէմ ո՛չ դառնային։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: