Թվոց գրքի մեկնություն 21։4

Ա․ Լոպուխին

Հովր լեռան մոտակայքից նրանք գնացին Սև ծով տանող ճանապարհով, որպեսզի շրջանցեն Եդովմի երկիրը։ Եվ ճանապարհին ժողովուրդը սկսեց հուսահատվել։ (Սինոդական թարգ․)[4]
   

   «Սև ծովի ճանապարհով»՝ Ելաթից ու Գեսիովն Գաբերից սկիզբ առնող հարթավայրային ճանապարհով ([սա] Ակաբի ծոցի հյուսիսային վերջավորությունն է․ այս մասին ընթերցի՛ր Բ Օր. 2։8 համարը), որի ձախից Եդովմն է, իսկ աջից՝ Արաբական անապատը։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Հոր լեռից շարժուելով դէպի Կարմիր ծովը տանող ճանապարհով, նրանք շրջանցեցին Եդոմը: Ժողովուրդը յուսահատուեց ճանապարհին
(Արարատ թարգ․) Հոր լեռից Կարմիր ծովի ճանապարհով մեկնելով՝ նրանք շրջանցեցին եդովմացիների երկիրը։ Ժողովուրդը անհամբերություն ցույց տվեց ճանապարհին։
(Գրաբար) Եւ չուեալ ի Հովր լեռնէ ընդ ճանապարհ Կարմիր ծովուն, պատեցան զԵդովմաւ. եւ յոգնեցաւ ժողովուրդն ի ճանապարհի.